Երևան
19 / Օգոստոս / 2017

Մեր բանակը խաղաղություն նվաճած և խաղաղության ու արդարության համար պայքար մղած ու մղող բանակ է. «Անկախության սերունդ» ՀԿ-ի նախագահ Հայկ Մարկոսյան

Ամեն տարի հունվարի 28-ին նշվում է անկախ Հայաստանի կարևորագույն տոներից մեկը՝ հայկական բանակի օրը: Մեր բանակն արդեն 25 տարեկան է և իր՝ քառորդ դար գոյության ընթացքում ապացուցել է, որ աննահանջ է, անհաղթ և ժառանգել է նախնիների ոգեղեն ուժն ու երկաթյա կամքը: Բանակի 25-ամյա հոբելյանի, դրա նշանակության ու կարևորության մասին զրուցեցինք «Անկախության սերունդ» ՀԿ-ի նախագահ, «Հայկական տեղեկատվական կենտրոն»-ի հիմնադիր Հայկ Մարկոսյանի հետ:

«Բազմիցս նշվել է, որ հայկական բանակի ստեղծումը հայոց անկախ պետականության կարևորագույն ձեռքբերումներից է, և դրանք պարզապես խոսքեր չեն: Մեր բանակը մեր պետության հիմնասյունն է, նրա գոյության և անվտանգության ապահովման ամենամեծ երաշխավորը: Առանց հայ զինվորի անձնվիրության, առանց հայոց բանակի կայացման հնարավոր չէր լինի ունենալ այն, ինչ մենք ունենք այսօր: Մեր բանակն ապացույցն է հայ ժողովրդի հավաքական ուժի, անհրաժեշտության դեպքում մեկ բռունցք դառնալու և միասնաբար պայքարելու:

Ապրիլյան քառօրյա պատերազմը նոր մարտահրավեր էր մի ամբողջ ժողովրդի, պետության և, առաջին հերթին, զինվորի համար: Ցավոք, ունեցանք անդառնալի կորուստներ, ամեն մի հայ զինվորի մահ անհամեմատելի և անչափելի կորուստ է ամբողջ բանակի ու ազգի համար: Սակայն տեղի ունեցածը պետք է դրոշմվի մեր և մեր սերունդների հիշողության մեջ իբրև ապացույցն այն բանի, որ ներկայիս սերունդն արժանի զավակն է իր հերոս նախնիների և պատրաստ է ոչ պակաս արիությամբ և հպարտությամբ կրել հերոս լինելու փառավոր կոչումը»:

Այն հարցին, թե ինչ մաղթանք ունի պարոն Մարկոսյանը մեր բանակին, վերջինս պատասխանեց.

«Առաջին հերթին, ինչպես ցանկացած հայ մարդ, հայ քաղաքացի ցանկանում եմ սրտիս երախտիքը հայտնել մեր բանակին, որի շնորհիվ խաղաղ է մեր երեխաների քունը և անառիկ մեր երկրի սահմանները:

Մաղթում եմ խաղաղություն և բարի ծառայություն մեր բանակի ամեն մի զինվորի և սպայի: Մեր բանակը խաղաղություն նվաճած և խաղաղության ու արդարության համար պայքար մղած ու մղող բանակ է, որը շատ լավ է գիտակցում արյան գնով ձեռքբերված այդ խաղաղության գինը: Սակայն սա ամենևին էլ չի նշանակում, որ մենք պատրաստ չենք զենք վերցնել և անհրաժեշտության դեպքում զենքի ուժով պայքար մղել:
Ես մաղթում եմ հայ զինվորին քաջ առողջություն, տոկունություն և հայրենիքի նկատմամբ սուրբ պատքը կատարելուց հետո բարի վերադարձ: Իսկ նրանց ընտանիքներին, հարազատներին մաղթում եմ անսահման համբերություն և ոգու արիություն»:

դիտվել է 9548 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը