Երևան
19 / Օգոստոս / 2017

Միգո՞ւցե նրա ֆունկցիան Տարոն Մարգարյանի շահերը ներկայացնելն է քաղաքական հարթակներում. Yelaket.am

Yelaket.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին փոխարինելու եկած «Ղարաբաղյան կլանի» ժամանակաշրջանը նշանավորվեց այսպես կոչված իշխանության վերարտադրության գործընթացով, որի ամենա-տարածված ձևերից մեկը «քավոր-սանիկ-բարեկամ» մեթոդն է, որը ավելի արմատական բնույթ ստացավ 2008 թվականին, երբ իշխանության գլուխ կանգնեց ՀՀԿ-ն:

Մենք բոլորս ականատես դարձանք, թե ինչպես են ընտրությունից ընտրություն քաղաքական ասպարեզում հայտնվում այս կամ այն պետական պաշտոնյայի կամ օլիգարխի բարեկամներ, բացառություն չէ նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընկեր-բարեկամ՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, ով, ըստ երևույթին, կրկին կառաջադրվի առաջիկա ընտրություններում:

Պառլամենտում ներկայացված անձանց որակները միշտ չէ, որ համըկնում են դասագրերում նկարագրող կատարյալ քաղաքական էլիտայի մասին պատկերացումների հետ: Ու դա մի պարզ պատճառով. այնտեղ հայտնվում են այնպիսինները, ովքեր ոչ-միայն կրթություն չունեն, այլևս՝ կիլոմետրերով հեռու են քաղաքական օրակարգ ձևավորելու պատասխանատու գործից:

Սարգսյանի դեպքում կարծես կրթություն կա, բայց այն ընդհանրապես կապ չունի քաղաքականության հետ. նա ոչ միջազգայնագետ է, ո՛չ պատմաբան, և ոչ էլ՝ տնտեսագետ: Ամենևին չնսեմացնելով այդ մասնագիտությունը, բայց և այնպես պետք է նշել, որ առնվազն տարօրինակ է քաղաքական ամբիոնում տեսնել անասնաբուժության և անասնաբուծության հետ սերտ կապեր ունեցող անձին ու դա այն դեպքում, երբ պառլամենտական մոնիթորինգի սխեմայում պարզ երևում է, որ Սարգսյանի, ինչպես նաև՝ արդեն պատմության գիրկն անցած մեծամասնականի շատ ու շատ ռահվիրաների դեպքում, կոճակ սեղմելն է, իսկ օրենսդրական նախաձեռնությո՞ւններ՝ ոչ մի...

Այնինչ, ժամանակին տված հարցազրույցներից մեկի ժամանակ, պարոն Սարգսյանը վստահեցնում էր, որ պատգամավոր դառնալը ինքնանպատակ չէ, պարզապես մեծ է եղել հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ, այդ իսկ պատճառով ակտիվորեն ներգրավվել է քաղաքական-կուսակցական գործունեության մեջ:

1998 թվականից մինչ օրս ՀՀԿ անդամ է, «փորձառու» պատգամավոր, ով սակայն եռանդուն, ակտիվ օրենսդրական գործունեությամբ այդպես էլ չզբաղվեց: Միգո՞ւցե նրա ֆունկցիան իր բարեկամ, քաղաքապետ, բազմաթիվ բիզնեսների դե ֆակտո հովանավոր Տարոն Մարգարյանի շահերը ներկայացնելն է քաղաքական հարթակներում: Ոչինչ բացառել պետք չէ, սակայն մի բան ակնհայտ է, առաջիկա խորհրդարանը նախորդի կրկնօրինակը չպետք է լինի՝ կոճակ սեղմողները պետք է անցնեն թոշակի:

դիտվել է 11033 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը