Երևան
19 / Օգոստոս / 2017

Ո՞վ է նորանշանակ փոխնախարարը

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Հայկ Հմայակի Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ։ Որոշման մեջ ասվում է․

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Հայկ Հմայակի Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ»։

Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում որպես ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության պետ է եղել։

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1978թ, ապրիլի 9, ք. Երևան

Կրթություն

1994 – 1998թթ սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկա դեպարտամենտի էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա բաժինը (բակալավր)

1998 – 2000թթ սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էլեկտրոնիկայի դեպարտամենտի մագիստրատուրան

2000 – 2003թթ սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էլեկտրոնիկայի դեպարտամենտի ասպիրանտուրան, ստացել տ.գ.թ.)

2009 – 2011թթ սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում էներգետիկայի ճյուղի մագիստրատուրան

Աշխատանքային գործունեություն

10.08.1998թ – 27.02.2002թ

աշխատել է «Հայթունել» բաց բաժնետիրական ընկերությունում որպես ճարտարագետ-մեխանիկ

01.03.2002թ – 02.12.2002թ
աշխատել է ՀՀ էներգետիկայի նախարարությունում որպես զարգացման վարչության գլխավոր մասնագետ

02.12.2002թ – 26.05.2006թ
աշխատել է ՀՀ էներգետիկայի նախարարությունում որպես վարկային, դրամաշնորհային ծրագրերի իրականացման և կապիտալ ծախսերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ

26.05.2006թ – 13.02.2009թ
աշխատել է ՀՀ էներգետիկայի նախարարությունում որպես ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության պետ
13.02.2009թ-ից

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում որպես ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության պետ

Ընկերությունում աշխատած տարիներ

Ընկերությունում չի աշխատել

Անդամությունը Ընկերության կամ այլ Ընկերությունների Խորհրդի հանձնաժողով (ներ)ին

Որևէ ընկերության խորհրդի հանձնաժողովի անդամ չի եղել

Աշխատանքն այլ Ընկերություններում/խորհուրդներում

Այլ ընկերություններում չի աշխատել

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք զավակ

 

դիտվել է 10203 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը