Երևան
21 / Օգոստոս / 2017

Լարվել են Մարտուն Գրիգորյանի և Արման Սահակյանի հարաբերությունները. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, Շիրակի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների միջև լարվածություն է առաջացել ու այն խորանալու միտում ունի: Լարվածությունը մեծ է հատկապես Մարտուն Գրիգորյանի ու Արման Սահակյանի միջև:

ՀՀԿ-ն այնտեղ առաջադրել է Մարտուն Գրիգորյանին, Արման Սահակյանին, Ֆելիքս Ցոլակյանին, Սուքիաս Ավետիսյանին, Մուշեղ Պետոյանին և մի քանի այլ թեկնածուների: Մ. Գրիգորյանն ու Ա. Սահակյանը, ինչպես գրել ենք, նախ թույլ չտվեցին, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչիկ Բալասանյանն առաջադրվի: Բալասանյանը Գրիգորյանի հետ պարտավորվածություն ունի, որ ԱԺ ընտրություններում նրան է պաշտպանելու, քանի որ վերջինս էլ իրեն է օգնել դառնալ քաղաքապետ: Բալասանյանի օգնությունը կարող է ավելացնել Մ. Գրիգորյանի հնարավորությունը, ինչը դուր չի գալիս մյուսներին ու հատկապես Ա. Սահակյանին: Այդպիսով Մ. Գրիգորյանը կարող է նրանցից շատ ավելի ձայներ ստանալ:

Շիրակի մարզում ՀՀԿ շտաբի համակարգող Սամվել Նիկոյանը, սակայն, հերքում է, որ իրենց թեկնածուները լարված են միմյանց դեմ: «Մեր բոլոր թեկնածուները լարված աշխատում են մեր կուսակցության համար: Նրանց միջև լարվածություն չկա»,- մեզ հետ զրույցում ասաց նա»:

դիտվել է 5454 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը