Երևան
19 / Սեպտեմբեր / 2017

Տղա՛ս, էդ թուրքերը, որ սպանում եք, մեռնելիս շա՞տ են տանջվում

Մի օր Սուսաննայի մայրը հարցնում է Արջ Էդոյին, թե՝ տղա՛ս, հո կին ու երեխա չե՞ք սպանում։ Էդոն նեղանում է՝ ի՞նչ ես ասում, ա՛յ մեր, մենք հո թուրք չենք։ Ի՛նձ նայի, ես կնիկարմատի ու երեխայի վրա ձեռք բարձրացնո՞ղ տղամարդ եմ։ Ապրես՝ ասում է տատիկը։ Քիչ հետո նորից հարց է տալիս՝ տղա՛ս, էդ թուրքերը, որ սպանում եք, մեռնելիս շա՞տ են տանջվում։ Էդոն էս անգամ չի ջղայնանում, ժպտում է՝ չէ, մերս, վայրկենական մահանում են, չեն էլ զգում։ Տղա՛ս, էնպես կռվեք, որ շատ չտանջվեն՝ խնդրում է հայ մամիկը։ Էս խեղճությունն է մեզ դարեր շարունակ ծնկի բերել, էս չարդարացված բարությունը՝ նեղսրտում է Գնելը։ Սխալվում ես՝ պատասխանում է Արջ Էդոն, դա խեղճություն չէ, հզորություն է։ Որ մենք էսօր կանք, մեր էդ վեհության, էդ գթասրտության, էդ արժանապատվության շնորհիվ ենք ապրել։ Բարությունը չարդարացված չի լինում։

Հայ Վրիժառուներ Հ.Ն.Ա.Ա

դիտվել է 46938 անգամ

Այս թեմայով

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի