Երևան
20 / Օգոստոս / 2017

Թվային աշխարհի սպառնալիքները՝ Կասպերսկու մատուցմամբ

   Մայիսի 2-ին բացառիկ հանդիպում տեղի ունեցավ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներկայացուցիչների՝ մասնավորապես «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու, Սպառնալիքների և հետազոտությունների գլոբալ կենտրոնի ղեկավարի տեղակալ Սերգեյ Նովիկովի, Հայաստանում և Վրաստանում ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանի և լրագրողների միջև: 

   Հանդիպման ընթացքում վերջիններս ներկայացրեցին, թե ինչ սպառանալիք է իրենից ներկայացնում կիբեռհանցագործությունը, ովքեր և ինչ ոլորտներ են վերջինիս հիմնական թիրախը: Կատարված վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ 2016 թվականին Հայաստանում յուրաքանչյուր երրորդ օգտատերը համացանցում բախվել է կիբեռսպառնալիքների՝ վնասաբեր ծրագրերի, ցանցահենային գրոհների, դրամաշորթության (մասնավորապես, կեղծ, ֆիշինգային էջերի), սպամի և շատ այլ բաների, օգտատերերի 40%-ն էլ ենթարկվել է, այսպես կոչված, տեղային սպառնալիքների՝ վնասաբեր օբյեկտների, որոնք սարքեր են թափանցում հանովի կրիչների միջոցով (օրինակ՝ ֆլեշ-հիշողությունների)։
   Կան բազմաթիվ վնասաբեր ծրագրեր, որոնք ուղղակի սպառնալիք են օգտատերերի գումարների և ֆինանսական միջոցների համար, լուրջ վտանգի առաջ կարող են հայտնվել նաև օգտատերերի անձնական տվյալները, գաղտնաբառերը, ծածկագրերը և այլն: Ուստի մասնագետները հորդորում են ամենայն լրջությամբ վերաբերվել այն բոլոր սարքերի անվտանգությանը, որոնք օգտագործվում են համացանց մուտք գործելու համար՝ տեղադրելով պրոակտիվ տեխնոլոգիաներով համալիր պաշտպանական լուծում, որն ի զորու կլինի կանխարգելել նույնիսկ անհայտ, չարագործների կողմից դեռևս չհնարված միջոցներով վարակումը:
  Մամուլի ասուլիսի ընթացքում ստացված տեղեկությունները և ընդհանուր գիտելիքները թվային աշխարհի սպառնալիքների վերաբերյալ ամփոփվեցին մտավոր խաղի շրջանակներում: Ամենաշատ ճիշտ պատասխաններ տված թիմերն արժանացան հաղթողների գավաթների և նվերների: Վերջիններիս թվում էին նաև Yelaket.am և YN.am լրատվական կայքերի ներկայացուցիչները, որոնց թիմը զբաղեցրեց 3-րդ պատվավոր հորիզոնականը:

դիտվել է 2463 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը