Երևան
20 / Օգոստոս / 2017

Ալբերտ Մանուչարյան. Խոստումնալից հայ ֆուտբոլիստ Հունաստանում


Հունաստանաբնակ հայ ֆուտբոլիստ Ալբերտ Մանուչարյանը դեռ ընդամենը 18 տարեկան է, սակայն արդեն հասցրել է իր խաղով գրավել մասնագետների ուշադրությունը: Ալբերտը 9 տարի հանդես է եկել հունական «Պանիոնիոս» ակումբի մանկապատանեկան թիմերում, իսկ վերջին 2 տարվա ընթացքում հաջողությամբ հանդես է գալիս «Կալատեա» ակումբում: Նույնիսկ աչքի է ընկել անկյունայինից խփած գոլով: Ալբերտի պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում նաև այն, որ բացի ակումբի մարզումներից նա նաև իր նախաձեռնությամբ մարզվում է անհատական մարզչի մոտ: Երիտասարդ ֆուտբոլիստի երազանքն է օրերից մի օր հագնել Հայաստանի երիտասարդական, իսկ հետագայում նաև ազգային հավաքականի մարզաշապիկը:
Մենք էլ մեր հերթին մաղթում ենք Ալբերտին նորանոր մարզական հաջողություններ և երազանքների իրականացում:

դիտվել է 15187 անգամ

Այս թեմայով

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը