Երևան
21 / Օգոստոս / 2017

Քոչարյանը ժամանակին բավարարել է իր կիրքը, բայց շատ մեծ վատություն է արել իր թիմին. «Առավոտ»

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «15 տարի առաջ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փակեց «Ա1+»-ը՝ վրեժ լուծեց իր վերահսկողության տակ չգտնվող հեռուստաընկերությունից: Թվում է, թե ամեն ինչ մարսվել ու մոռացվել է: Բայց դա այդպես չէ՝ լրագրողները, նույնիսկ նրանք, ովքեր փաստացի ողջունել էին Քոչարյանի այդ որոշումը, հիշում են դրա մասին և շարունակում են հենց այդ տեսանկյունից ընկալել նրա թիմը:

Եվ երբ այդ թիմի անդամներն ասում են, թե իբր իրենք ուղնուծուծով ու արյան բաղադրությամբ ժողովրդավար են, դա մեղմ ասած, որոշ առարկություններ է առաջացնում: Ստացվում է, որ Քոչարյանը ժամանակին բավարարել է իր կիրքը, բայց շատ մեծ վատություն է արել իր թիմին, որն անկախ մնացած բոլոր հանգամանքներից և նույնիսկ անվիճելի արժանիքներից՝ իմացող մարդկանց կողմից ընկալվելու է որպես ազատ խոսքի թշնամի:

Երբ քաղաքական գործիչը հարցազրույցի կամ ասուլիսի ժամանակ վրդովվում է, փրփրում է և սկսում դասեր տալ լրագրողներին, որ նրանք «ճիշտ» հարցեր տան, և «ճիշտ» բաներ գրեն, ու գոռգոռալ՝ «ես գիտեմ՝ դուք ում պատվերն եք կատարում», դա խոսում է այդ գործչի ոչ շրջահայաց, ոչ հեռատես լինելու մասին:

Դարձյալ փաստենք՝ գուցե այդ ասուլիսում լինեն լրատվամիջոցներ, որոնք ներկայացնում են այդ վրդովված գործչի շահերը: Միևնույն է՝ նրանք բնազդաբար, ենթագիտակցաբար այդ «ջղային» մենախոսությունը ընկալելու են որպես իրենց ուղղված վիրավորանք: Եթե, իհարկե, նրանք լրագրող են, ոչ թե պատահական մարդիկ:

Վաղվանից սկսվում է ընտրարշավը: Եթե թույլ տրվի, իմ բարի խորհուրդը մանդատների համար կռիվ տվողներին՝ մի փորձեք թիրախ դարձնել այն լրատվամիջոցները, որոնք ձեզ դուր չեն գալիս: Դա բումերանգ է»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4085 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը