Երևան
20 / Օգոստոս / 2017

Ո՞վ է ԱԺ պատգամավորի թեկնածու Հարություն Կարապողոսյանը

ԱԺ ընտրություններում թիվ 4 ընտրատարածքում որպես ՀՀԿ ռեյտինգային թեկնածու առաջադրված անկուսակցական Հարություն Կարապողոսյանը ծնվել է 1955թ. մայիսի 1-ին՝ ավանդական բժիշկների ընտանիքում: Ունի երկու եղբայր: Մինչ 1957 թվականը Կարապողոսյանների ընտանիքը բնակվել է Սարի թաղում, այնուհետև տեղափոխվել Էրեբունու համայնքի Նոր Արեշ թաղամաս:
Սովորել է Երևանի N45 միջնակարգ դպրոցում:

Ավարտելուց հետո ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի անտառտեխնիկայի ակադեմիայում, ապա տարիներ անց ընդունվել և ավարտել է ՀՀ կառավարման ակադեմիան:

Իր առաջին աշխատանքը եղել է ատաղծագործությունը, ապա զբաղվել է մանկավարժությամբ, այնուհետև աշխատել է փոխտնօրեն և տնօրեն։ Ամուսնացած է, ունի երկու որդի, չորս թոռ:

Հասարակական-քաղաքական գործունեությամբ Հարություն Կարապողոսյանը սկսել է զբաղվել 90-ականների վերջին՝ ընտրվելով Էրեբունի համայնքի ավագանու անդամ, այնուհետև 2009-ից ընտրվել և հանդես է եկել Երևան քաղաքի ավագանու կազմում:Հիմնադրել և տասը տարի ղեկավարել է Էրեբունու «ԲՀԿ» համայնքային կառույցը։ Ներկայումս Հարություն Կարապողոսյանը անկուսակցական է։

ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում գտնվում է 2-րդ համարի ներքո:
Ընտրվելու դեպքում Կարապողոսյանը պատրաստվում է ձեռնամուխ լինել բազմաթիվ ծրագրերի իրականացմանը և խնդիրների լուծմանը: Դրանք կլինեն օրենսդրական նախաձեռնությունների տեսքով և ուղղված կլինեն մշակույթի, կրթության և սոցիալական խնդիրների լուծմանը:
Հարություն Կարապողոսյանն իր ընտրողների առաջ հանդես է գալու աշխատելու, միասին արարելու և իր քաղաքացուն մշտապես օգտակար լինելու խոստումներով:

Թեկնածուն իր քաղաքական տեսլականն է համարում աշխատանքով ու փոխադարձ վստահությամբ ժողովրդին պիտանի լինելը:

դիտվել է 425970 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը