Երևան
19 / Սեպտեմբեր / 2017

Ընտրությունների համար ծախսածը ժողովրդի քթից է դուրս գալիս

Վերջին մի քանի օրում Երեւանում կրկին սպառողական գները բարձրացան։ Ընդ որում՝ թանկացումները վերաբերում են լայն սպառում ունեցող մատչելի տեսականուն։ Արդեն երկու օր է՝ 20-30 դրամով թանկացել է հայկական արտադրության ծխախոտը։ Black սիգարետը, որը 300 դրամ էր, այժմ դարձել է 330։ 30 դրամով թանկացել է Classic-ը։ Winston-ի ողջ տեսականին եւս թանկացել է 30 դրամով։ 20-30 դրամով աճել է դպրոցականների սիրած շոկոլադեղենի գինը՝ Snickers, Mars, Bounty տեսակների, ըմպելի յոգուրտներն են թանկացել, իսկ «հատիկով» լուծվող սուրճը՝ «Բու»-ն, 60 դրամից հասել է 80-ի։

Բանանը, որը տոներից հետո էժանացել էր, ինչը դիտարկվեց որպես արեւադարձային այս մրգի շուկայում մենաշնորհի վերացման նշան, կրկին թանկացել է։ Մեկ կիլոգրամի գինը 500-600 դրամից հասել է միջինը 750-850-ի։ Բջջային օպերատորները թանկացրել են լիցքավորման ծառայությունների գինը եւ մանր խանութներում հեռախոս լիցքավորողներից լրացուցիչ 20-30 դրամ են վերցնում։ Շաքարավազի թանկացման մասին էլ շատ է գրվել։ Վերջին ամսվա ընթացքում, ըստ վիճծառայության տվյալների, այն կազմել է 1.1%։ Մասնագետները սա բացատրում են շաքարավազի միջազգային գնի բարձրացմամբ, իսկ նախընտրական Երեւանում հասարակ ընտրող ժողովուրդը հակված է մտածել, որ ընտրությունից առաջ օլիգարխները ժողովրդի գրպանից հանում են այն գումարները, որոնք պետք է ծախսեն ընտրարշավի ժամանակ։ Այս կարծիքը կիսում է տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը։

«Ծխախոտը մի քիչ ուրիշ է, որովհետեւ այս տարի ակցիզ է բարձրանում, բայց, բոլոր դեպքերում, իմ մեկնաբանությունը համընկնում է ժողովրդի տեսակետի հետ, հատկապես՝ շաքարավազի, բանանի մասով, շոկոլադի, որը ռեկորդ խփեց՝ 20 տոկոսով թանկացավ։ Այս մարդիկ, ամենայն հավանականությամբ, չեն ուզում գերշահույթներից զրկվել եւ փորձում են նախընտրական քարոզչությունն անել ժողովրդի հաշվին, ընտրությունների համար ծախսած գումարը ժողովրդի քթից է դուրս գալիս»։ Սովորաբար, գները թանկանում էին ընտրություններից հետո, բայց այս անգամ հակառակն է, «այնքան են ամոթը կորցրել, այնքան են վստահ, որ խնդիր չի առաջանա»։ Վահագն Խաչատրյանը խորհուրդ է տալիս մարդկանց մտնել խանութ, տեսնել, թե ինչ է կատարվում, ու հասկանալ, որ չի կարելի 5-10 հազար դրամների նախընտրական գայթակղությանը տրվել։ 

- Մեկ ամիս առաջ բանանի գինն իջավ, բոլորն ուրախացան, հիմա կրկին բարձրացել է։ Ի՞նչն է պատճառը, Ձեր կարծիքով։ Նորից մեկ մա՞րդ է բերում։

- Նույն մարդիկ էին բերում, ուղղակի մեկի փոխարեն 40 մարդ էր բերում, միմյանց հետ պայմանավորված։ Ինչո՞ւ ԱՄՆ-ն դեռեւս 19-րդ դարի վերջում ընդունեց հակաթրասթային օրենքները, որով ազատ առեւտրին խոչընդոտելը եւ տրեստների միջոցով պայմանավորվածությունների մեջ մտնելը հանցագործություն համարվեց։ 40 հոգի են բերում՝ մեկ մարդու հետ պայմանավորված։

- Մասնագետները շաքարավազի թանկացումը շաքարի միջազգային գնի աճով են բացատրում։

- Այո, կար նման միտում վերջին մեկ տարում։ Բայց հետաքրքիր է, որ երբ համաշխարհային գներն իջնում են, մեզ մոտ նույնն են մնում։ Կարող են ասել, որ անցյալ տարի հացահատիկի բերքը լավ չի հավաքվել, բանանի համար վատ տարի էր, կակաոյի, բայց երբ գներն իջնում են, մեզ համար երբեք լավ չի լինում։ Բացի դա, եթե վերլուծենք բոլոր ներկրվող ապրանքների մեծածախ ու մանրածախ գները, կհամոզվենք, որ մենք յուրաքանչյուր ապրանքի համար 2-2,5 անգամ թանկ ենք վճարում։

Նյութի աղբյուրը՝ hraparak.am

դիտվել է 2821 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի