Երևան
21 / Օգոստոս / 2017

Մոսկվայից փող են տվել հայ կոմունիստներին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որը վարչական, բիզնես կամ այլ լծակներ չունի ու հիմնականում մեծահասակներից է կազմված՝ նախընտրական ծախսերի համար գումար է ստացել Ռուսաստանի գործընկերներից:

ՀԿԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վազգեն Սարգսյանը, սակայն, հերքեց լուրը, թե ռուս կոմունիստներն իրենց ֆինանսավորել են: «Ոչ, մենք ունենք մոտ 25 հազար անդամ, եւ մեր այդ անդամների տրամադրած գումարներով ենք ձեւավորել մեր նախընտրական հիմնադրամի բյուջեն: Մենք դրան երկար ենք պատրաստվել»,- ժխտեց նա: Իսկ մեր տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովն իր հայ գործընկերներին ֆինանսապես օգնել է, որպեսզի Հայաստանում իրենց գաղափարակիրները գոնե գոյություն ունենան:

Կոմունիստներին օգնելը նաեւ ՌԴ իշխանությունների քաղաքականությունն է: Չէ որ կոմունիստական գաղափարախոսությունն ասոցացվում է ՌԴ-ի հետ, ու մեր երկրում դրա համակիրները համարվում են ռուսամետներ եւ Ռուսաստանի ազդեցությունը կրողներ:

դիտվել է 1500 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը