Երևան
20 / Օգոստոս / 2017

Մեզ համար մարդն ամենամեծ արժեքն է լինելու. Սեյրան Օհանյան

Մեզ համար մարդն ամենամեծ արժեքն է լինելու՝ մարդուն ազատություն տալը: Եղեգնաձորում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ նման հայտարարություն արեց դաշինքը գլխավորող, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մեզ համար մարդն ամենամեծ արժեքն է լինելու՝ մարդուն ազատություն տալը, մարդու համար պայմաններ ստեղծելը, որ բարեկեցիկ կյանքով ապրի: Եթե այժմ մենք ունենք խոսքի և դավանանքի ազատություն, ապա մենք անպայման մեր ժողովրդին տալու ենք ազատություն կարիքից և վախից»,- ասաց Օհանյանը:

Նա նշեց, որ ՕՐՕ դաշինքն առաջարկում է ծրագիր, որը կոչվում «365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց»:

Ըստ Օհանյանի՝ դա խոսում է այն մասին, որ իրենք զօր ու գիշեր աշխատելու են։ «Բոլորիս հագին լինելու է դաշտային համազգեստ, որպեսզի ամրապնդենք մեր սահմանները և ձեր կողքին լինենք»,- ասաց նա:

Օհանյանի խոսքով՝ ներկայիս իշխանությունն այս կառավարման համակարգով երկար տարիներ չի հասել գործուն արդյունքների: Նա կարծում է, որ այսպիսի սպառնալիքներով տարածաշրջանում, ինչպիսին մերն է, դանդաղ տեմպերով առաջ գնալը անընդունելի է:

«Հիմա խոսում ենք տնտեսության, մնացած ոլորտների մասին, մեր ծրագիրն ենք ներկայացնում, բայց, ժողովուրդ ջան, հավատացե՛ք՝ միայն մեկ բան եթե մենք անենք, մնացածը կամաց-կամաց առաջ կշարժվի, դա արդարություն մտցնելն է: Եթե մենք արդարություն մտցնենք, ամեն ինչ էլ կգտնենք, գումարները դրսից էլ կգան, և ամենակարևորը՝ մենք մեր ներսից ենք այդ գումարները գտնելու, որոնք ոչ արդյունավետ են օգտագործվում: Սա մեզ թռիչքային աճ կապահովի»,- նշեց Օհանյանը:

դիտվել է 523 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը