Երևան
19 / Սեպտեմբեր / 2017

3 վիրավոր, որոնցից մեկը՝ անչափահաս. մանրամասներ՝ Ջրառատում տեղի ունեցած փոխհրաձգությունից

Ինչպես «Էրեբունի» ԲԿ-ից հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Ջրառատից իրենց մոտ է տեղափոխվել երեք քաղաքացի։

«Մեզ մոտ է տեղափոխվել 2000 թվականին ծնված Արայիկ Մելքոնյանը։ Նրա մոտ առկա է նախաբազկի կոտրվածք, կատարվել է գիպսային անշարժացում, ցավազրկվել է։ Ներկա պահին գտնվում է հիվանդասենյակում։ Երկրորդ հիվանդը Արայիկ Մելքոնյանն է՝ 1990 թվականին ծնված։ Նրա մոտ առկա է ոտնաթաթի հրազենային թափանցող վնասվածք՝ առանց ոսկորների վնասման»-, հայտնեց «Էրեբունի» Բկ-ի տնօրենը։

 

Մանուկյանի խոսքով՝ երրորդ վիրավորը Մելիք Մելքոնյանն է, ծնված 1964 թվականին։ Նրա մոտ առկա են մեջքի շրջանում կտրած- ծակած վերքեր, այս պահին կատարվում է վիրահատական միջամտություն։ Երեք վիրավորների վիճակը, բժշկի տեղեկացմամբ՝ կայուն է, վիրահատական միջամտությունից հետո կտեղափոխվեն հիվանդասենյակ։

«Էրեբունի» ԲԿ-ի տնօրենը, սակայն, այս պահին հարմար չգտավ թույլատրել վիրավորների մոտ լրագրողների մուտքը. «Վիճակները փոքր ինչ կայունանալուց հետո հնարավոր է, այս պահին՝ ոչ։ Ես հարմար չեմ գտնում։ Առողջությունը կարևոր է»։

Տեսանյութը՝ քիչ անց:

Քրիստինա Աղալարյան

դիտվել է 6200 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի