Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել

Վարդան Պետրոսյանը, ով 2013-ին տեղի ունեցած ավտովթարի գործով 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել, պայմանական վաղաժակետով ազատ է արձակվել: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա ասաց, որ մինչ այդ Վարդան Պետրոսյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությամբ մի քանի անգամ դիմել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմին եւ մերժում ստացել:
«Մերժում էր ստացել նաեւ «Անկախ հանձնաժողովի» կողմից, սակայն երրորդ անգամ դրական եզրակացություն տվեց, որից հետո Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննելով պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը, բավարարել է այն», մանրամասնեց Բաղդասարյանը:
Նա նաեւ ասաց, որ Վարդան Պետրոսյանը լիովին ազատ է արձակվել, ինչը նշանակում է, որ նա հանգիստ կարող է մեկնել երկրից:

դիտվել է 2664 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի