Երևան
23 / Օգոստոս / 2017

Լևոն Զուրաբյան. Մտահոգություն է առաջացնում որոշ մարդկանց անտարբերությունն ու հավատքի բացակայությունը

Այսօր, ՀԱԿ փոխնախագահ, քաղաքական ուժի նախընտրական շտաբի պետ, թիվ 4 ընտրատարածքում տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ իր մի խումբ համակիրների հետ միասին, քայլերթ իրականացրեց Կենտրոն վարչական շրջանի փողոցներով:

Քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին բաժանվեցին ՀԱԿ-ի ծրագրային դրույթները ամփոփող բուկլետները, Զուրաբյանը անձամբ էր զրուցում ացնորդների հետ, ներկայացնում կոնգրեսի տեսլականը:

Ելակետ լրատվականի թղթակցի փոխանցմամբ, քարոզարշավը ընթանում էր կառուցողական, անմիջական ու բարեդրացիական մթնլորտում: Ուշագրավն այն է, որ որոշ քաղաքացիներ, այդուհանդերձ, վերապահումներով էին մոտենում, ՀԱԿ-ի կողմից առաջարկվող՝ Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում խաղաղության կոնցեպտին, սակայն պարոն Զուրաբյանի հետ զրուցելուց հետո, հիմնականում գալիս էին այն եզրակացության, որ ճիշտ քաղաքականության դեպքում, այն կարող ի կատար ածվել:

Ամփոփելով քարոզարշավը, Լևոն Զուրաբյանը նկատեց, որ քաղաքացիների հետ ունեցած իր շփումները փաստում են, որ մեծամասնությունը, հիմնականում պատրաստակամ է իր վստահության քվեն տալ հենց Հայ Ազգային Կոնգրեսին:

«Շատ բարձր եմ գնահատում քարոզարշավի ընթացքը, քաղաքացիների դրական վերաբերմունքը, այդուհանդերձ, մտահոգություն է առաջացնում որոշ մարդկանց անտարբերությունն ու հավատքի բացակայությունը», - եզրափակեց Զուրաբյանը:

 

դիտվել է 2122 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը