Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իր հերթական ընտրարշավն իրականացրեց Աջափնյակ, Դավիթաշեն և Արաբկիր վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իր հերթական ընտրարշավն իրականացրեց Աջափնյակ, Դավիթաշեն և Արաբկիր վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։ Ներկայացնելով թիմակից երիտասարդներին՝ կուսակցության թեկնածու Գագիկ Բաղդասարյանը շեշտեց, որ իրենք անմասն են մնում թիմային մրցակցային պայքարից, կարևորում են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ ուղղված գործողությունները։

Ինչպես նշեցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածուները՝ իրենց ծրագիրը իր բազմաբովանդակությամբ ամենամրցունակն է։ Հստ Ազատ դեմոկրատների, ծրագիրը միտված է արմատական փոփոխություններ անելու թե տնտեսական, թե բյուջետային, թե երիտասարդության և թե մի շարք այլ կարևոր ոլորտներում։ Թիվ 2 ընտրատասրածքում առաջադրված թեկնածու Գագիկ Բաղդասարյանը խոսելով ծրագրի ամենակարևոր դրույթներից մեկի՝ բանակի մասին, նշեց.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջարկում է բանակին առնչվող նոր կետ մտցնել ՀՀ սահմանադրության մեջ, ըստ որի՝ պետական բարձրագույն պաշտոն կստանան միայն բանակում ծառայած քաղաքացիները,,։ Կուսակցության մեկ այլ թեկնածու՝ Անահիտ Բախշյանի փոխամցմամբ էլ՝ Ազատ դեմոկրատները կարևորում են նաև կրթության բնագավառը, ըստ այդմ, առաջարկում են հիշյալ ոլորտի ապակենտրոնացում։ Վերջում Ազատ դեմոկրատները կազմակերպեցին շրջայց ազգաբնակչության շրջանում՝ ապայովելով ընտրողների հետ անմիջական շփում։

դիտվել է 4416 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի