Երևան
19 / Սեպտեմբեր / 2017

Ե՛վ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդումն առաջնահերթություն է. Սերժ Սարգսյանի հարցազրույցը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եվրոպական EURACTIV առցանց պարբերականի գործընկեր EFE իսպանական գործակալությանը տված հարցազրույցում պաշտպանել է և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական միության հետ հարաբերությունների հարցում երկրի որդեգրած փոխլրացնող մոտեցումը:


Ռուսաստան պաշտոնական այցի նախաշեմին տված հարցազրույցում անդրադառնալով Ռուսաստանի և Եվրամիության միջև ներկայիս հարաբերությունների վիճակի մասին հարցին՝ ՀՀ նախագահն ասել է. «Ես չեմ ցանկանում գնահատական տալ արևմտյան երկրներին, որոնք բարդ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ»:


Հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է միջնորդի դեր խաղալ երկու ուժերի միջև, Սերժ Սարգսյանը նշել է. «Մենք փոքր երկիր ենք, այնպես որ չենք ցանկանում գերագնահատել մեր դերը: Ասել, որ Հայաստանը կարող է կամուրջ լինել Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ չափազանցություն է»:


Փոխարենը՝ Հայաստանը «մշտապես աշխատում է չստեղծել լրացուցիչ խնդիրներ Ռուսաստանի և Արևմուտքի միջև»:


Նրանց հարաբերություններում առկա խնդիրներն օգտագործելու այլընտրանքային ռազմավարությունը կարող է վտանգավոր կամ անգամ «ճակատագրական» լինել Հայաստանի նման փոքր երկրի համար, զգուշացրել է Սերժ Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

դիտվել է 1004 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի