Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

«Եկեք կոտրենք ի վերջո այն կարծրատիպը, որ պատգամավորը «հարց լուծող» է. Հարություն Կարապողոսյան

Ելակետ լրատվականի զրուցակիցը ԱԺ պատգամավորի թեկնածու անկուսակցական Հարություն Կարապողոսյանն է։

Հետաքրքիր էր իմանալ, թե ո՞րն է եղել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու գլխավոր պատճառը և որոնք են լինելու նրա առաջին քայլերը, եթե ընտրվի որպես պատգամավոր,-«Սա առաջին նախադեպը չէ, երբ ես առաջադրվում եմ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու: Իմ քաղաքական գործունեության ընթացքում ևս երկու անգամ ունեցել եմ նման փորձ: Ինչ - ինչ պատճառներով չեմ անցել խորհրդարան, սակայն սա երբևիցե պատճառ չի հանդիսացել հասարակությանը ծառայելու, իմ ժողովրդին ի նպաստ գործելու ցանկության ի չիք դառնալու համար: Բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ, որ օրենսդրական գործունեությունն այն կարևոր գործիքներից է, որը թույլ է տալիս քաղաքական գործչին առավել արդյունավետ գործել ամենատարբեր ոլորտներում: Պատգամավորական մանդատը ոչ թե անսահման իշխանություն է և անձեռնմխելիություն, այլ պատասխանատվության հսկայական բեռ, որ դրվում է այն մարդու ուսերին, ով գիտակցում է դրա կարևորությունը և պատրաստ է իր ընտրողի ձայնը տեղ հասցնել, բարձրաձայնել նրա խնդիրները և գտնել համապատասխան լուծումները: Ընտրվելու դեպքում՝ զբաղվելու եմ հենց այդ գործով՝ առավել օգտակար լինելով իմ քաղաքացիներին»,- ասաց Կարապողոսյանը։

Վերջինս, այն քիչ թեկնածուներից է, ով անկուսակցական է: Ի՞նչ է դա նշանակում ընտրություններին մասնակցելիս՝ առավելություն, որոշակի արտոնություն, թե խոցելիություն,- «Այս հարցը հաճախ է հնչում և այո՛, ես անկուսակցական թեկնածու եմ, և դա որևէ հատուկ միտում չունի: Այդ տարբերակով ոչ փորձում եմ ավելի շատ քվե հավաքել, ոչ էլ հատուկ ուշադրության արժանանալ: Կարծում եմ կուսակցական լինել չլինելը չէ, որ պետք է ստիպի ընտրողին մտածել, թե տվյալ թեկնածում կկարողանա իրեն լիարժեք դրսևորել խորհրդարանում, թե ոչ: Եթե մարդ ունի հստակ պատկերացում առկա խնդիրների մասին, եթե մարդն ունի հստակ գիտակցումն այն բանի, որ պետք են արդյունավետ փոփոխություններ հասարակական գործունեության տարբեր ոլորտներում՝ սկսած առողջապահությունից ու կրթությունից՝ վերջացրած գյուղատնտեսությամբ և սոցիալական ապահովության ոլորտներով, գիտի, թե ինչ քայլեր պետք է կատարվեն այս ամենին հասնելու համար, ապա նա կարող է արդարացնել մարդկանց սպասելիքներն ու իր տեղը գտնել օրենսդիր մարմնում»,- ասպես մեկնաբանեց Հարություն Կարապողոսյանը։
Հետաքրքիր էր իմանալ նաև, թե ի՞նչ խնդիրներ է լուծելու պատգամավոր Կարապողոսյանը, ի՞նչ նախաձեռնություններով է հանդես գալու մեր պետության ամենակարևոր հարթակում,-«Եկեք կոտրենք ի վերջո այն կարծրատիպը, որ պատգամավորը «հարց լուծող»է: Նա իր ժողովրդի պատգամը տեղ հասցնողն ու բարձրաձայնողն է, ինչպես արդեն նշեցիք, մեր պետության ամենաբարձր ու կարևոր հարթակում: Պատգամավորը պետք է ուսումնասիրի խնդիրը, մշակի համապատասխան օրենքի նախագիծ և ներկայացնի այն համընդհանուր քննարկման: Օրենքի տառով առաջին հերթին պետք է լուծի ցանկացած խնդիր: Ինչ վերաբերում է կոնկրետ խնդիրներին, ապա դրանք բազմազան են՝ սկսած սոցիալական, առողջապահական՝ վերջացրած մշակութային հիմնախնդիրներով: Մենք ունենք երիտասարդների զբաղվածության խնդիր, առողջապահական վստահելի և որակյալ համակարգ ձևավորելու, փոքր և միջին ձեռնարկատիրության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, սահմանային շրջաններում առավել արտոնյալ պայմաններ ապահովելու խնդիրներ: Որպես Էրեբունցի հենց Էրեբունի համայնքի օրինակով քաջատեղյակ եմ, թե ինչ խնդիրներ ունեն Երևան քաղաքի համայնքները, պետք է իրականացվի համայնքների համաչափ զարգացման ծրագիրը, որը հնարավորություն կտա ուշադրությունը բևեռել ոչ միայն կենտրոնի, այլև ծայրամասային համայնքների խնդիրների վրա՝ սկսած լուսավորության խնդիրների լուծումից՝ մինչ զբոսայգիների բարեկարգում, մշակութային պալատների բարեկարգում, վերգետնյա անցումների կառուցում, ժամանցի վայրերի ստեղծում: Կարելի է անվերջ թվարկել, արվել է հսկայական գործ այս բոլոր ոլորտներում, բայց երկու այդքան էլ անելիքներ ունենք, որոնք օր առաջ պետք է կյանքի կոչվեն: Միայն մեզնից է կախված մեր ապագան, մեր վաղվա օրը: Ես հավատում եմ այդ ապագայի լուսավոր ու պայծառ լինելուն, ուզում եմ, որ ընտրողը ևս հավատա դրան»,- իր խոսքն ամփոփեց ԱԺ պատգամավորության թեկնածու անկուսակցական Հարություն Կարապողոսյանը։

դիտվել է 13172 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի