Երևան
20 / Օգոստոս / 2017

Ինտելեկտուալ ժամանց` Հարի Փոթերի մոտիվներով. «Questomania»

   Ժամանցի կազմակերպման տարբերակներն այսօր շատ են և բազմազան: Նրանք, ովքեր սիրում են մարզել իրենց ուղեղը և տրամաբանությունը, սիրում են թիմային խաղ և ցանկանում են թարմություն մտցնել իրենց ժամանցի մեջ, նախապատվությունը կարող են տալ «քվեստ»-ին:
   Քվեստ-սենյակում գլխավոր հերոսները Դուք եք և Ձեր թիմակիցները, որոնց հետ միասին պետք է կարողանալ լուծել տրամաբանական խնդիրները և առաջադրանքները ու դուրս գալ սենյակից: Երևանում ևս կարելի է սեփական ժամանցը հետաքրքիր դարձնել այս տարբերակով: Հակոբ Հակոբյան 3 հասցեում գործող «Questomania» քվեստ-ժամանցի կենտրոնում իրենք իրենց ափսեի մեջ կզգան հատկապես մեր օրերի ամենահայտնի և սիրված հրաշագործ Հարրի Փոթերի սիրահարները: Հաղթահարելով մի շարք «տրամաբանական խոչընդոտներ» և գլուխ հանելով առաջին հայացքից պարզ թվացող, բայց իրականում բարդ գլուխկոտրուկներից՝ կկարողանաք գտնել ելքը և արժանանալ հրաշագործի թիկնոցը կրելու պատվին:
  Սակայն Հոգվարթսը միակ վայրը չէ, ուր կարող եք հայտնվել՝ մասնակցելով խաղին: «Questomania»-ն կհետաքրքրի նաև նրանց, ովքեր «X-Files»  (Գաղտնի նյութեր) հայտնի սերիալի երկրպագուներն են, հաճախ են կարդում դետեկտիվ ժանրի ստեղծագործություններ կամ դիտում ֆիլմեր այլմոլորակայինների մասին: Դուք կստանաք բացառիկ հնարավորություն բացահայտելու որևէ հետաքրքիր դեպք՝ որպես FBI գործակալներ և գործի դնելու Ձեր վերլուծական միտքն ու հոտառությունը:
Ժամանցի կենտրոնը պարբերաբար ներկայացնում է նոր քվեսթ-սենյակներ՝ նոր ինտելեկտուալ մարտահրավերներով և հանելուկներով: Ժամանցի այս տարբերակը հետաքրքիր գաղափար է նաև ծննդյան նվեր կամ ընկերներին անակնկալ մատուցելու համար, ընտանիքի հետ հետաքրքիր ու անմոռանալի օր անցկացնելու և պարզապես լիցքաթափվելու համար:
 Եթե նախընտրում եք կենդանի շփումը, հոգնել և ձանձրացել եք վիրտուալ իրականությունից և ցանկանում եք նորովի կազմակերպել Ձեր ժամանցը, ապա «Questomania»-ն լավագույն տարբերակն է Ձեր և Ձեր ընկերների համար:

 

դիտվել է 16624 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը