Երևան
20 / Օգոստոս / 2017

Մահացել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը

Քիչ առաջ մահացել է Արթուր Սարգսյանը, ով Ոստիկանության պարեկապահակային գունդը 2016թ. հուլիսի գրաված «Ծասնա ծռեր» զինված խմբավորմանը սնունդ էր տարել և հանրությանն ավելի շատ հայտնի է «Հաց բերող» մականվամբ։ Tert.am–ի հետ զրույցում այս մասին Արթուր Սարգսյանին մտերիմ, երգահան Եղիշե Պետրոսյանը։

Tert.am–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված և երեկ գիշերը վիրահատության ենթարկված «Հաց բերող» Արթուր Սարգսյանի վիճակը դեռևս ծանր է:

«Արթուր Սարգսյանը գտնվում է արհեստական ապարատային շնչառության տակ: Քնացնում ենք, որ ինքը հարմարվի ապարատին»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրիկ Մակարյանը:

Հիշեցնենք, որ Արթուրն օրեր առաջ էր դուրս գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից, որտեղ նրան տեղափոխել էին դատապարտյալների հիվանդանոցից՝ 25-օրյա հացադուլից հետո:

դիտվել է 14831 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը