Երևան
19 / Սեպտեմբեր / 2017

«Իրատես». ՀՀԿ-ում էլի փնտրտուք է. ներքին հրահանգ է տրվել

«Իրատես» թերթը գրում է. «Ընդդիմադիրներն ընտրվելու դեպքում խոստանում են կախարդական փայտիկի օգնությամբ տնտեսական հրաշքներ գործել երկրում։ Մարդիկ սպասում են օր առաջ իրենց վիճակի բարելավման, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր խոստում կարող է ոգեւորիչ լինել։ Իսկ թե ինչ տնտեսական հաշվարկների վրա են հենված ընդդիմադիրների խոստումները, հազիվ թե հանրությանը հետաքրքրի։

Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում ներքին հրահանգ է տրվել որոշ կուսակցականների՝ ուսումնասիրել ու հրապարակավ հակադարձել ընդդիմադիրների նախընտրական ծրագրերի հատկապես տնտեսական մասին։ Ներկայացնել նաեւ սեփական մոտեցումները եւ հասարակությանը ցույց տալ, որ ընդդիմադիրներն ընդամենը պոպուլիստական հայտարարություններ են անում։ ՀՀԿ-ում մտահոգված են, որ կուսակիցները չեն կարողանում իրենց տնտեսական քայլերն այնպես մեկնաբանել, որ հանրությունը հավատա եւ «չտրվի» ընդդիմադիրների խոստումներին։

Ահա եւ «խելքը գլխին» տնտեսական վերլուծաբաններ են պեղում, որ ընդդիմադիրների հետ բանավեճի բռնվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 14314 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի