Երևան
19 / Սեպտեմբեր / 2017

ՀՀԿ-ն էլի կվերադառնա շոուի ժանրին` նոր քարոզչական երգ-տեսահոլովակ կներկայացնի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ մտքի «գիգանտները» ջանք չեն խնայում, որպեսզի իրենց քարոզարշավը ԵԺԿ ստանդարտներին «համահունչ» լինի, որպեսզի առաջիկայում Մալթա` ԵԺԿ գագաթնաժողովին մեկնող Սերժ Սարգսյանը դատարկ ձեռքերով չներկայանա եվրոպական առաջնորդներին, որոնք ապրիլի 2-ին պետք է գնահատականներ տան ՀՀ ընտրություններին: ՀՀԿ շտաբում փորձագետների մի խումբ ամեն օր «գույքագրում» է արվածը. Կարեն Կարապետյանն իր համակրելի լինելը ցուցանել է, «ուդառնիկ» լինելը ցուցանել է։ «Հիմա նրան բովանդակությամբ ենք տալիս»,- ասում են ՀՀԿ-ում:

Դա է պատճառը, որ վարչապետը վերջերս սկսել է ներդրումներից խոսել, որի մեծ «ակորդը» կհնչի Լոռու մարզ կատարելիք այցի ընթացքում` Սամվել Կարապետյանի «հաշվին»: Հաջորդ շաբաթ արդեն ՀՀԿ-ն էլի կվերադառնա շոուի ժանրին` նոր քարոզչական երգ-տեսահոլովակ կներկայացնի. «Ոչ պակաս հետաքրքիր, քան «Ռեինկարնացիա»-ինը, պարզապես ֆոլկ ժանրում։ Դրան զուգահեռ էլ Հ1-ով կսկսվեն նախընտրական դաշինքների հետ դեբատները` 9 ուժերի հետ միաժամանակյա»: Չե՞ք վախենում ձեզ հոշոտեն: «Բացարձակապես»,- ասացին ՀՀԿ-ից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 6004 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի