Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

‹‹Ազատ դեմոկրատներ›› կուսակցության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ‹‹Հաց բերողի››՝ Արթուրի հիշատակը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, այցելեցին թիվ վեց ընտրատարածքն ընդգրկող Արմավիրի մարզի Էջմիածին քաղաք: Մինչ նախընտրական ելույթներին անցնելը՝ հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հիշատակի համար: Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը դիմելով ազգաբնակչությանը՝ նշեց. «Մենք ստեղծելու ենք այնպիսի Հայաստան, որը մարդակենտրոն կլինի, որտեղ մարդը լինելու է գերագույն արժեք: Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ Հայաստանում արդարադատություն կա, որ ազատ մրցակցթություն կա՝ սկսած ամենափոքր տնտեսական շուկաներից, վերջացրած ամենամեծ բնագավառները: Մենք ասում ենք, որ կարող ենք ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ այնպիսի տնտեսական մոդել է լինելու, որը ՀՀ-ում կարող է ապահովել նվազագույնը 73 հզ. դրամ կենսաթոշակ, 111 հզ. դրամ նվազագույն աշխատավարձ»:
Բնակիչներին դիմեց նաև կուսակցության թեկնածու Հրանտ Բագրատյանը, ում խոսքերով Էջմիածնում և ընդհանրապես՝ Արմավիրի մարզում պետք է ստեղծվի լիիրավ բյուջե. «Զարգանելու ենք խաղողագործությունը, հուշանվերների արտադրությունը, ինչի շնորհիվ էլ հետագայում հնարավոր կլինի զարգացնել շինարարությունը և այլն»,-նշեց Հրանտ Բագրատյանը:

դիտվել է 2889 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի