Երևան
20 / Օգոստոս / 2017

ՀՀ-ում գործող հանցավոր խումբը ավստրալական բանկերից հափշտակել է շուրջ 58 մլն դրամ, 3 անձ կալանավորվել է. ԱԱԾ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության դեպքեր:

Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից ։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հիշյալ խմբի անդամները, հյուրանոցային և ռեստորանային գործունեություն իրականացնելու շինծու պատրվակով, Հայաստանում գրանցել են առևտրային երեք կազմակերպություն, այնուհետև դրանց անվամբ ձեռք են բերել համակարգչային տեխնիկա հանդիսացող՝ քարտապանի և բանկային քարտի բացակայության պայմաններում քարտի տվյալների մուտքագրմամբ անկանխիկ գործարք կատարելու հնարավորություն ընձեռող ՀԴՄ-տերմինալ։

 

Հիշյալ տերմինալի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու նպատակով հանցավոր խմբի՝ ՌԴ-ում գտնվող անդամը Հայաստանի իր հանցակիցներին է ուղարկել Ավստրալիայի մի շարք քաղաքացիների անվամբ թողարկված բանկային քարտերի տվյալներ՝ 16-նիշանոց համարները, քարտերի վավերականության ժամկետները և ծածկագրերը։

 

Ստանալով անհրաժեշտ վավերապայմանները՝ Հայաստանում գործող խմբի անդամները ՀԴՄ-տերմինալում տեղադրել են SIM հեռախոսային քարտ, սարքը համակցել են համացանցին, որից հետո բանկային քարտերի վերոհիշյալ տվյալների մուտքագրմամբ Ավստրալիայի քաղաքացիների բանկային հաշվեհամարներից, հյուրանոցային կամ ռեստորանային ծառայությունների դիմաց վճարում կատարելու կեղծ հիմնավորմամբ, իրենց գրանցած կազմակերպությունների հաշվեհամարներին են փոխանցել առանձնապես խոշոր չափերով գումարներ։

 

Հիշյալ եղանակով 2016թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին հանցավոր խմբի անդամներն ավստրալական բանկերի հաճախորդների հաշվեհամարներից ելքագրել են շուրջ 85 մլն ՀՀ դրամին համարժեք գումար, դրանից 58 մլն ՀՀ դրամը կանխիկացրել և հափշտակել են, իսկ մնացած գումարի կանխիկացումն ավարտին չեն հասցրել։ ՀՀ ԱԱԾ մարմինների իրականացրած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում հանցավոր խումբը բացահայտվել և վնասազերծվել է։

Նախաքննության ընթացքում հինգ անձի մեղադրանք է առաջադրվել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Նրանցից 3-ը կալանավորվել են:

Ներկայումս օտարերկրյա իրավասու մարմինների հետ համագործակցության շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ անդրազգային հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

դիտվել է 4709 անգամ

Այս թեմայով

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը