Երևան
20 / Օգոստոս / 2017

Իշխան Զաքարյանի ուշացած խոստովանությունը․ Yelaket.am

Հայտնի լրագրող, 168 ժամ պարբերականի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի՝ «Ռ-Էվլուցիա» հեղինակային ծրագրի երեկվա հյուրն էր, ՀՀ վերահսկիչ պալատի ոչ պակաս հայտնի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը: Թողարկումը, ըստ էության, պետական գործչի ուշացած խոստովանական երեկոն էր:

Պարզվում է, երկար տարիներ, տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Զաքարյանը նոր է գլխի ընկել, թե ինչ քաոսում է գտվնում մեր հանրապետությունը: Ավելին՝ ընդդիմության ճամբարում հանկարծ հայտնված երբեմնի իշխանավորը, եկել է այն եզրակացության, որ կուտակած «գիտելիքները» անպայման պետք է ներդնի՝ երկիրը ճգնաժամից հանելու սրբազան գործում:

Դեռ երեկ իշխանության ներկայացուցիչ, այսօր՝ այդ նույն իշխանությունների կողմից երկու տարի առաջ հրապարակայնորեն վարկաբեկված օլիգարխի առաջնորդած «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ, համամասնական ցուցակում երկրորդ համարը զբաղեցնող Իշխան Զաքարյանը կայացրել է իր կյանքի ամենապատասխանատու որոշումը՝ կանգնել հենց Գագիկ Ծառուկյանի կողքին:

Հաղորդման ընթացքում, Զաքարյանի կողմից ևս մի ուշագրավ հայտարարություն արվեց, որի համաձայն, դեռևս վերահսկողական մարմնի ղեկավար լինելով, իր ընտանիքում, շրջապատում բազմիցս նշել է, որ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալուց հետո, կանգնելու է նրա կողքին. «Նման որոշում եմ կայացրել, որովհետև իմ և իշխանության պատկերացումները չեն համընկել», - ընդգծել է նա:

Փաստորեն, տասնամյակներ են պահանջվել Զաքարյանին, գիտակցելու համար, որ այդքան ժամանակ քայլել է իշխանությունների հետ, բայց եղել է ընդդիմություն:

դիտվել է 19600 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը