Երևան
18 / Օգոստոս / 2017

«Իրավունք». Ալեքսանդր Արզումանյանը դեսպան դառնալուց հույսը կտրել է

«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովի նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով։ Բայց, այդուհանդերձ, մի քանի պատգամավորներ եկել էին խորհրդարան, որոնցից մեկն էլ ԱԺ ՀՀՇ–ական պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էր։

Խորհրդարանական ընտրությունների նախընտրական գործընթացների վերաբերյալ փորձեցինք պարզել նախկին դիվանագետի տեսակետները, սակայն չցանկացավ այս մասին որեւէ մեկնաբանություն տալ՝ փորձելով հնարավորինս արագ հեռանալ։ Ամեն դեպքում, փորձեցինք պարզել՝ գոնե իր ապագայի հետ կապված ինչ նորություններ կան, մասնավորապես այն, որ ժամանակ առ ժամանակ դեսպան նշանակվելու լուրեր են շրջանառվում։

Ի պատասխան՝ Ա. Արզումանյանը ձեռքը թափահարեց ու ասաց. «Դեռ հինգ տարի առաջ էլ մամուլում ասում էին՝ Չինաստանի, թե Ճապոնիայի դեսպան եմ նշանակվելու։ Չկա նման բան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3058 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը