Երևան
18 / Օգոստոս / 2017

Մենք ասում ենք, որ պետք է պետությունը, այդ թվում՝ տնտեսությունը, աշխատի քաղաքացու համար. Անժելա Խաչատրյան

-Ի՞նչ սկզբունք է դրված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության «Մրցունակ Հայաստան» ծրագրի հիմքում:

-Ծրագրի հիմքում ընկած է քաղաքացու արժանապատվությունը՝ քաղաքացու արժանապատիվ աշխատատեղ, արժանապատիվ աշխատավարձ և արժանապատիվ կյանքի ապահովում: Ընդհանուր դրույթներով՝ ծրագիրը ուղղված է քաղաքացու կյանքը բարելավելուն: Մենք ասում ենք, որ պետք է պետությունը, այդ թվում՝ տնտեսությունը, աշխատի քաղաքացու համար: Ուստի, կարևորում և առաջարկում ենք տնտեսական, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքական դրույթներ: Մեր ծրագիրը դիվերֆիկացված ծրագիր է, ներկայացնում է դիվերֆիկացիաներ տնտեսության մեջ: Հիմնական մոտեցումը և գաղափարը դա է:

-Դուք որպես թեկնածու առաջադրվել եք սահմանամերձ Տավուշի մարզում, ի՞նչ խնդիրներ եք պատրաստվում բարձրացնել այս տարածաշրջանին առնչվող:

-Առաջադրվել եմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում: Այս ընտրատարածքում առաջադրվել են նաև շատ լավ թեկնածուներ, աշխատում ենք թիմով՝ բացառելով միմյանց դեմ սկզբունքը: Քաջատեղյակ եմ այս ընտրատարածքի բոլոր խնդիրներին, որոնք ներկայացրել եմ իմ անհատական ծրագրերում և ուղերձներում՝ սահմանամերձ բնակավայրերին առանձնակի դոտացիաների և հարկային արտոնությունների տրամադրումը, սահմանամերձ դպրոցների ֆինանսավորման հավելումը և այլն:

-Ձեր ծրագրում կան սահմանամերձ տարածքներին առնչվող դրույթներ, խոսքս՝ ռազմականացված բնակավայրերի ստեղծման մասին է: Կմեկնաբանե՞ք ծրագրային այս կետը:

-Տավուշի մարզի շատ բնակավայրեր հենց սահմանին են գտնվում և յուրաքանչյուր անձ՝ մանկահասակ երեխայից սկսած մինչև տարեց մարդ, շատ լավ գիտի, թե որ զինատեսակից են կրակում(այսինքն՝ քաջատեղյակ են), բացի այդ, խնդիր կա հողերը մշակելու, որոնք գտնվում են անմիջապես թշնամու կրակահերթի տակ: Այդ ամենը հաշվի առնելով՝ մենք առաջարկում ենք ունենալ ռազմականացված բնակավայրեր: Այսինքն, քաղաքացին պետք է պաշտպանվելու հնարավորություն ունենա, և դա պետք է ամրագրված լինի օրենքով: Վերջերս, երբ տեղի ունեցավ հերթական դիվերսիան, շատ բնակիչներ դժգոհեցին՝ ասելով.

«Մեր ձեռքից զենքը խլել են և մենք չգիտենք, թե ինչպե՞ս պաշտպանվենք»: Ինչու՞ չենք տալիս նրանց զենք, որպեսզի վերահաս վտանգի դեպքում արագ արձագանքեն: Սա այն խնդիրն է, որ պետք է լուծվեր մինչ այժմ և չի լուծվել, և մենք ասում ենք, որ առաջնահերթ քայլերից մեկը հենց սա է լինելու: Մենք ասում ենք նաև, որ մենք գալիս ենք և մենք կարող ենք իրականացնել թե՛ գրված օրենքները, և թե՛ կյանքի կոչել մեր ծրագրում դրված դրույթները:

-Արդեն մի քանի օր է քարոզարշավի շրջանակներում շրջում եք համայնքներով ու գյուղերով, ինչպիսի՞ն է ազգաբնակչության տրամադրվածությունն ու արձագանքը ընտրությունների վերաբերյալ:

-Տարաբնույթ է արձագանքը, շատերը ողջունում են՝ ասելով. «Մեզ փոփոխություն է պետք, և այդ փոփոխությունը պետք է բերեն այն մարդիկ կամ այն ուժերը, որոնք կարող են այդ փոփոխությունը իրականացնել: Նկատելի է նաև անտարբերություն, ինչպես նաև վախի դրսևորումներ (ընդիմադիրների հավաքներին մասնակցելու առումով), որը վերջին տարիների վարած քաղաքականության արդյունք է:

-Իսկ ին՞չ միջոցներ եք առաջարկում նման իրավիճակներում:

-Մենք ամենուր և ամենքին ասում ենք, որ ազատ մարդն է հաղթում: Կոչ ենք անում ազատվել կապանքներից, այլապես՝ մենք հաղթանակ չենք կարող ապահովել: Կոչ ենք անում չհավատալ այն կեղծ ինֆորմացիային, թե ընտրողները կարող են վերահսկելի լինել, խոսքս նաև թաքնված տեսախցիկների մասին է:

-Ի՞նչ կհղեիք ընտրողներին:

-Մենք ասում ենք՝ ծանոթացեք մեր ծրագրերին, համեմատեք և տեսեք, թե ո՞րն է մեր ծրագրային տարբերությունն ու առավելությունը: Ասում ենք նաև, որ անպայման մասնակցեն ընտրություններին ամենակարևոր իրավունքներից մեկին՝ ընտրության իրավունքին տեր կանգնելու համար: Գնա՚, ընտրի՚ր և եղի՚ր պահանջատեր:

Հարցազրույցը՝ Աննա Ավետյանի

դիտվել է 6893 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը