Երևան
23 / Օգոստոս / 2017

Հռիփսիմե Բոչոլյան. «Ես վստահ եմ, որ գնալով մենք կհասնենք նրան, որ կանայք հավասարաչափ ներգրավված լինեն բոլոր ոլորտներում»․ տեսանյութ

Պետք է արդյո՞ք կինը զբաղվի քաղաքականությամբ: Երբ ծագեց քաղաքական կյանքում կնոջ ներգրավվածության հարցը: Տարեթիվը հստակ է: 1791 թ.՝ Ֆրանսիական հեղափոխության թեժ օրերին, անհայտ գրող Օլիմպիա դե Գուժը մարգարեական խոսքեր հղեց կանանց. «Եթե կինը իրավունք ունի կանգնել կախաղանի առաջ, ուրեմն կկարողանա բարձրանալ ամբիոն»: Այդ անզգույշ արտահայտության համար նա պատասխան տվեց իր կյանքով, սակայն այդ խոսքն էլ դարձրեց նրան անմահ: Այսօր հնարավոր չէ քաղաքական կյանքը պատկերացնել առանց կնոջ: Մեր զրուցակիցն է ԱԺ ընտրություններում «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրված, երիտասարդ պատգամավորի թեկնածու, գեղեցկադեմ Հռիփսիմե Բոչոլյանը, ում հետ խոսեցինք կին-քաղաքականություն երևույթի, ինչպես նաև՝ սպասվող ընտրությունների մասին:

Մեր զրույցը ավանդաբար սկսեցինք այս օրերին ավանդույթ դարձած հարցին, հետաքրքիր էր իմանալ առաջադրվելու նրա դրդապատճառները. «Ես՝ «ԱԴԿ» շարքերը համալրել եմ դեռևս 2013 թվականին, աշխատում եմ ԱԺ որպես պատգամավորի օգնական, մեր կուսակցության նախագահի արտաքին կապերի գծով խորհրդական: Եվ այսօր արդեն համարվում եմ ԱԴԿ լիիրավ անդամ: Եվ իհարկե որոշեցի անմասն չմնալ գալիք ընտրական գործընթացներից և առաջադրվեցի թե՛ որպես թիմակից, թե՛ որպես ՀՀ քաղաքացի, ով ցանկանում է իր ավանդը ներդնել ազատ, անկախ ու անկաշկանդ Հայաստանի կայացման գործում», - նշեց Բոչոլյանը:
Խոսեցինք նաև ԱԴԿ գաղափարախոսության մասին, թեկնածուն անխտիր բոլորն է կիսում, ինչին ի պատասխան, նա նշեց, որ բնականաբար՝ ամբողջովին կիսում է, այլապես հնարավոր չէ դառնալ թիմի լիիրավ անդամ:

Ամբողջ աշխարհում կանանց թիվը ղեկավար մարմիններում աճում է: Հայաստանում, կարծես, տենդենց կա, բայց աճը չի երևում: Առաջադրվելով խորհրդարանական ընտրություններին, որոշե՞լ է լրացնել այդ բացը. «Միանշանակ, ես գտնում եմ, որ կնոջ և տղամարդու դերաբաշխումը պետք է հավասարաչափ լինի: Առաջադեմ աշխարհում՝ կանայք մեծ ազդեցություն ունեն քաղաքական և քաղաքացիական ոլորտում տեղի ունեցող գործընթացների վրա: Ես վստահ եմ, որ գնալով մենք կհասնենք նրան, որ կանայք հավասարաչափ ներգրավված լինեն բոլոր ոլորտներում, այդ թվում նաև՝ քաղաքական: Եվ ես հուսով եմ, որ առաջիկա խորհրդարանում կանանց թիվը կավելանա», - ընդգծեց թեկնածուն, ավելացնելով, որ ԱԴԿ համապետական ցուցակի գրեթե 40 տոկոսը կանայք են:

Եվ որո՞նք են այն թիրախային խնդիրները, որոնք, կարծում եք, կարող եք լուծում տալ օրենսդիրի կարգավիճակում. «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բարդ ու ծանր է, դրա հետ կապված, բնական է, որ մարդիկ ավելի շատ բարձրաձայնում են գործազրկության հարցը և կարծում եմ, այդ խնդրով լրջագույնս պետք է զբաղվել», - նշեց Բոչոլյանը:

Ասում են՝ սերնդափոխության ժամանակն է. յուրաքանչյուր պետության ապագան ու ճակատագիրը շատ առումներով կապված է մատաղ սերնդից: Այդ կոնտեքստում հետաքրքիր էր իմանալ, թե ի՞նչ լուծումներ է պատկերացնում երեխաների, պատանիների, երիտասարդների խնդիրների համար. «2012 թ. սկսած, ես նաև Երիտասարդական խորհրդարանի անդամ եմ, որի շրջանակներում մշտապես առնչվել ենք սերնդին հուզող հարցերին, բարձրաձայնել ենք դրանք, փորձել որևէ լուծում տալ: Սակայն, պետք է ցավով նշել, որ մեր ձայնը այդքան էլ լսելի չէր և ես առաջիկա պառլամենտում հայտնվելու դեպքում ձգտելու եմ այդ ձայնը ավելի լսելի դարձնել: Մենք նշում ենք երիտասարդի օրը, բայց չունենք մեր մասին օրենք, այդ բացը պետք է լրացնել», - ասաց թեկնածուն:
Նախընտրական քարոզարշավը ամփոփելու ժամանակն է. գո՞հ է արդյունքերից. «Քարոզարշավը սկսեցինք շատ ակտիվ ու այդ ոգով էլ ավարտում ենք: Կարող եմ ասել, որ սպասելիքներս առավել էին, քան կարող էի սպասել: Իհարկե, շատ հավաքված թիմային աշխատանքի արդյունք էր դա: Արշավի վերջում ես նկատեցի, որ ճանաչելիության խնդիր ԱԴԿ-ն չունի: Մարդիկ շատ դրական են վերաբերվում մեր կողմից առաջարկվող ծրագրերին, կառավարության ծրագրին, մեր կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին»: 

Խոսելով թիվ 1 ընտրատարածքում տիրող, մեղմ ասած, անառողջ մթնոլորտի և գործող իշխանությունների կողմից առաջադրված օդիոզ կերպարների հետ մի տարածքում պայքարելու մասին, Բոչոլյանը նշեց, որ նրան բացարձակ չի ընկճում օլիգարխիկ տարրերի պարագան, քանի որ ինքը իր քարոզարշավը անցկացրել է գաղափարական հենքի վրա: Այդ ընթացքում կարևորագույն աշխատանք է տարել ընտրողների հետ, բացատրել գալիք ընտրությունների կարևորության մասին, ինչպես նաև՝ ընտրակաշառքների անթույլատրելիության մասին:
Ինչ վերաբերվում է ազատականության, և առհասարակ, եվրոպական արժեքներին, թեկնածուն նշեց, որ բավական մեծ զանգված կիսում ու ընկալում է այդ գաղափարները:

Իսկ ինչո՞ւ քվեարեկել ԱԴԿ-ի և նրա օգտին. Առաջինը՝ փորձառու ու բանիմաց թիմի, երկրորդը՝ երիտասարդ քաղաքական գործչի, պառլամենտում հայտնվելու դեպքում փոփոխություններ իրականացնելու ավյունի համար:

դիտվել է 19820 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը