Երևան
21 / Օգոստոս / 2017

Կայացավ ArmMod Fashion նախագծի հոբելյանական բարեգործական ցուցադրությունը

Իր տեսակով եզակի, ArmMod Fashion նախագիծը մեկ տարեկան է: Ինչպես գիտեք, նախաձեռնության հեղինակը Ռուբինա Գրիգորյանն է, իսկ նախագծին ավադնաբար աջակցում են Հայկական տեղեկատվական կենտրոնը, Yelaket.am-ը, Yerevannews.am-ը, ArmFashion-ը և այլ լրատվամիջոցներ և ընկերություններ:

Նախագիծը, որի առաջնային նպատակը՝ հայկակական նորաձևության և տեքստիլ արդյունաբերության զարգացումն է, կոչված է նաև երևան բերել դեբյուտանտ դիզայներների, կոշկակարների, թանկարժեք իրերի վարպետների:

Նախագծի հոբելյանական՝ բարեգործական ցուցադրությունը անցկացվեց մարտի 30-ին, Tashir Street Shopping Gallery-ում: Ներկաները, ինչպես միշտ, հնարավորություն ընձեռվեց ըմբոշխնել զարգացող հայկական նորաձևության շունչը և իհարկե իրենց փոքրիկ լուման ներդնել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Եթե բոլորը...» նախագծի երեխաներից մեկի կյանքում փոփոխության համար:
ArmMod Fashion-ի ամփոփիչ ցուցադրությանը իրենց մասնակցությունը բերեցին նախագծի շրջանակներում, նորաձևության սիրահարների դատին իրենց գործերը հանձնած բոլոր ոճաբանները: Հատուկ հյուրերի շարքում էին ճանաչված ընկերներ, գործընկերներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, աստղեր:
Գրանդիոզ շոուն ընդգրկում էր 200 մետրանոց պոդիում, քաղաքի լավագույն 30 մոդելները, արդեն իսկ իրարանցում առաջացրած 50 դիզայներ:

 

դիտվել է 11884 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը