Երևան
20 / Օգոստոս / 2017

Հանրապետականի առաջին երեք տեղերը զբաղեցնող անձինք խորհրդարան չեն մտնելու. Արա Պապյան

Հասարակության մեջ կարծիք է շրջանառվում, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները փոփոխվելու են։ Ելակետ լրատվականը փորձեց սպառիչ պատասխաններ ստանալ քաղաքագետ Արա Պապյանից,- « Եկեք հստակ պատկերացնենք, թե մարդիկ ինչ են հասկանում, երբ ասում են, որ արդյունքները փոփոխվելու են։ Եթե այն մասին է, որ փոխվելու են կուսակցությունների հավաքած տոկոսները, ապա դա միանշանակ այդպես չէ, քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը թվերն արդեն հաստատել է, իսկ ինչ վերաբերում է անձանց, ապա թե ովքեր կլինեն համամասնական ցուցակում, կամ ռեյտինգայինում՝ ենթակա է փոփոխության։

Օրինակ՝ ակնհայտ է չէ, որ Հանրապետականի առաջին երեք տեղերը զբաղեցնող անձինք խորհրդարան չեն մտնելու։ Հետո էլ, շատ քաղաքական գործիչներ էլ կգնան գործադիր մարմիններում աշխատելու։ Մյուս կողմից չպետք է մոռանանք, որ Հանրապետականում իսկզբանե ինքնաբացարկի դիմումները գրվել տրվել էին բոլորին, մնում էր միայն ամսաթվերն ավելացնել։ Հիմա, ըստ հայացողության, Սերժ Սարգսյանը այդ ինքնաբացարկի դիմումները կխմբավորի։ Բոլորովին պարտադիր չի, որ համամասնական ցուցակում առաջինների մեջ է գտնվող անհատը մանդատ ստանա։ Այսպիսով՝ փոփոխությունները հնարավոր և հավանական են»։

դիտվել է 49408 անգամ

Այս թեմայով

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը