Երևան
21 / Օգոստոս / 2017

Պուտինի նախկին կինը վերադառնում է ուշադրության կենտրոն` էլեգանտ երիտասարդ ամուսնով և... (Լուսանկարներ)

Լլուդմիլա Պուտինը եղել է Վլադիմիր Պուտինի կինը երեք տասնամյակ շարունակ: Նրանք հանդիպել են Պետերբուրգում (նախկինում՝ Լենինգրադ), ամուսնացել 1983 թվականին և տեղափոխվել Արևելյան Գերմանիա, որտեղ նրա ամուսինը եղել է ԿԳԲ-ի լրտես: Երբ «Երկաթյա վարագույրը» փլուզվեց, նրանք վերադարձան Ռուսաստան, որտեղ Վլադիմիր Պուտինը սկսեց իր նշանակալի ուղին դառնալով երկրի ամենաազդեցիկ մարդը, եթե ոչ մոլորակի, հայտնում է washingtonpost.com-ը:

Մինչ Վլադիմիրը իշխում էր Մոսկվայում, Լյուդմիլան ավելի ու ավելի քիչ էր երևում հանրությանը: Ռուսական մամուլում բամբասանքները ասում էին, որ Վլադիմիրը նրան ուղարկել է մենաստան: 2013 թվականի հունիսին, զույգը այցելում է Կրեմլ` «La Esmeralda» բալետին: Դադարի ժամանակ նրանք լրագրողներին հայտարարում են իրենց բաժանվելու մասին:

Դրանից հետո ռուսները շատ քիչ են լսել Լյուդմիլայի մասին: Պուտինի մամլո քարտուղարը չէր պատասխանում նրա կյանքի մասին հարցերին: Սակայն, շատ քաղաքացիներ ցանկանում էին իմանալ, թե ինչ է պատահել նրան:

Հիմա, համարյա չորս տարի անց, հայտնվում են Լյուդմիլայի կյանքի մասին մանրամասնություններ: Եվ հեռավոր մենաստան մեկնելու փոխարեն նա հայտնվում է եվրոպական վիլլայում՝ իրենից 20 տարի երիտասարդ իր նոր ամուսնու հետ շքեղ կյանք պլանավորելիս:

 

Այս նոր մանրամասնությունները նաև ակնարկում են այն հարստությանը, որը քննադատները ասում են, որ Ռուսաստանի նախագահը և իր ներքին շրջանի մարդիկ ձեռք են բերել վերջին տարիներին:

Ռուսական Sobesednik նորությունների կայքը Լյուդմիլայի նոր կապի մասին բացահայտել է անցած տարի, երբ փաստաթղթերում հայտնվել է, որ 58 տարեկան ամուսնալուված կինը դարձյալ ամուսնացել է և փոխել իր ազգանունը իր նոր ամուսնու` այդ ժամանակ 37 տարեկան գործարար Արտուր Օչերետնիի ազգանունով: Այս շաբաթ Starhit կայքում հայտնվել են լուսանկարներ, որտեղ զույգը երևում է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում:

դիտվել է 173857 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը