Երևան
23 / Օգոստոս / 2017

Երևանում ինքնասպանության փորձ կատարած 2 աշակերտները թիվ 127 դպրոցից են. տնօրենը հրավիրվել է ԿԳ նախարարություն

Երևանի դպրոցների մեկի բակում ինքնասպանության փորձ կատարած աշակերտները սովորում են Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 դպրոցում, որի տնօրենը հրավիրվել է Կրթության և գիտության նախարարություն:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

«Դպրոցի տնօրեն Ներսիկ Էլոյանն այս պահին հրավիրվել է ԿԳ նախարարություն՝ բացատրություն տալու, որպեսզի հասկանանք, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Ոստիկանությունը ևս զբաղվում է դրանով, հարցին համապատասխան լուծումներ կտրվեն»,-ասաց Արշակյանը:

Նշենք, որ ավելի վաղ Ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ին հայտնել էին, որ դպրոցում 2 աշակերտի ինքնասպանության փորձի հետ կապված հանգամանքները պարզվում են, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հետաքննություն է կատարվում:

Հիշեցնենք, որ Երևանի դպրոցների մեկի բակում երկու աշակերտ փորձել է ինքնասպանություն գործել: Նրանք ածելիով վնասել են իրենց նախաբազուկները: Tert.am-ի տեղեկություններով` աշակերտները սովորում են ավագ դասարաններում, իսկ ինքնասպանության փորձ կատարելու պատճառը դպրոցի գրքերի համար նախատեսված գումարն է, որն աշակերտները չեն վճարել:

դիտվել է 27113 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը