Երևան
25 / Սեպտեմբեր / 2017

Սիրիայում կրկին քիմիական զենք է օգտագործվե՞լ

Գերմանացի լրագրող Ջուլիան Ռյոպկեն իր Twitter-ում գրառում է կատարել և տեղեկացնում է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Քարֆսիթա քաղաքում տեղի է ունեցել քիմիական հարձակում։ Ըստ գերմանացի լրագրողի՝ օգտագործվել է քլորին։
Ինչպես և սպասվում էր, Սիրիայում կրկին օգտագործվել է քիմիական զենք։ Սպասվում էր, քանի որ ապրլի 6-ին Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած քիմիական հարձակման հետևանքով 80 մարդ զոհվել էր, և ԱՄՆ-ն նախազգուշացրել էր, որ կպատժի այն կիրառողին։ Կիրառող ասելով՝ ԱՄՆ-ն նկատի ունի Ասադի վարչակարգը։ Արևմուտքն այդ հարձակման մեջ մեղադրեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, իսկ ամերիկյան օդուժը ռմբակոծեց Հոմս նահանգում գտնվող Շայրաթ ավիաբազան։ ԱՄՆ ղեկավարության նախազգուշացումից հետո ՌԴ նախագահ Վ.Պուտինը հայտարարեց, որ Սիրիայում ահաբեկչական որոշ խմբավորումներ պատրաստվում են քիմիական հարձակումներ գործել, որ այդ ամենում մեղադրեն Սիրիայի օրինական իշխանություններին։ Ու այդ հարձակումն իրեն ուշացնել չտվեց։
Հատկանշականն այն է, որ այսօր Մոսկվայում է գտնվում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ով բանակցում է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այդ բանակցություններում մեծ տեղ է հատկացված սիրիական խնդրին։
Ես ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ էլ արևմտամետ, սակայն ինձ համար տարրական մանկամտություն է այն, որ Սիրիայի նախագահը, շատ լավ պատկերացնելով, թե ինչ հետևանքներ կարող է նրա համար ունենալ քիմիական զենք օգտագործելը, իբրև թե այն օգտագործում է։ Ասադը հիմար չէ և շատ լավ գիտի, որ իր իշխանության թշնամիները նստած սպասում են, որ ինքը սխալ գործի։ Այդ ամենը հաշվի առնելով՝ համոզված եմ, որ այս քիմիական հարձակումները Ասադի թշնամիների ձեռքի գործն են։ Դրանք պլանավորվում են դրսից և հովանավորվում ներսի և հարևան երկրների, հատկապես Թուրքիայի կողմից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1324524300964849

դիտվել է 7290 անգամ

Պետական մարմիններն աջակցում են Եհովայի վկաներին (տեսանյութ)

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի