Երևան
21 / Օգոստոս / 2017

Ածուխ մատակարարող ընկերությունը ՊՆ-ին կեղծ փաստաթղթեր է ներկայացրել. Գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել

ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Պաշտպանության նախարարությանը ածուխ մատակարարող ընկերության կողմից նախարարությանը կեղծ փաստաթղթեր ներկայացնելու գործով։

Այս մասին ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2016 թվականին ՀՀ ՊՆ-ի և N ՍՊ ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2016թ. 3-րդ եռամսյակում ՀՀ ՊՆ-ին ջեռուցման նպատակով կաթսայատներում այրելու համար նախատեսված 450 տոննա ածուխ ապրանքատեսակ մատակարարել:

Պայմանագիրը կնքելուց հետո ՍՊ ընկերության կողմից պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով պայմանագիրը լուծվել է, նշված ընկերության նկատմամբ հաշվարկվել է տույժ և տուգանք:

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար ածուխ ապրանքատեսակի ձեռքբերման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերությունը ՀՀ կառավարության թիվ 168-Ն որոշման պահանջներն ապահովելու նպատակով գնման գործընթացը նախաձեռնող մարմնին՝ ՀՀ ՊՆ-ին է ներկայացրել նախկինում նմանատիպ գործունեություն ծավալելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու և այն օգտագործելու վերաբերյալ տեղեկություններ, 2017 թվականի ապրիլի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»:

դիտվել է 1851 անգամ

Այս թեմայով

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը