Երևան
18 / Օգոստոս / 2017

Խաչատուրովը ՀԱՊԿ-ում «բախվելու» է «ադրբեջանամետ բլոկի» դիրքորոշմանը

Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Նա իր պարտականությունները կստանձնի 2017-ի մայիսի 2-ին: Այդ մասին Բիշքեկում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկելիս միաձայն որոշում է կայացվել այդ պաշտոնում մայիսի 2-ից նշանակել Յուրի Խաչատուրովին»,- ասել է Սեմերիկովը:

Խաչատուրովը ՀԱՊԿ-ում բախվելու է «ադրբեջանամետ բլոկի» (Ղազախստան, Բելառուս) երկրների դիրքորոշումներին, որոնք դեռևս Նիլոլայ Բորդյուժայի օրոք տարբեր հարթակներում պաշտպանում էին Ադրբեջանի «տեսակետը» ղարաբաղյան հարցում։ Երբ Ադրբեջանը դիմում էր սադրանքների ղարաբաղյան ճակատում և հայ-ադրբեջանական սահմանին` Տավուշ և այլն, հայկական փորձագիտական դաշտն ու ԶԼՄ-ները պահանջում էին Բորդյուժայից կտրուկ հայամետ դիրքորոշում ու Ադրբեջանի քննադատություն` շատ օբյեկտիվ ու ճիշտ գնահատական ակնկալելով, քանի որ ագրեսորն իրոք Բաքուն էր։
Սակայն Բորդյուժան, ցանկանալով պահպանել կազմակերպության չեզոքությունը (այո, ՀՀ ՀԱՊԿ-ի անդամ է, սակայն ղարաբաղյան հարցով զբաղվում է Մինսկի խումբը), հանդես էր գալիս երկու կողմերին ուղղված կոչերով` պահպանել խաղաղությունն ու հարցը լուծել խաղաղ ճանապարհով։

Այժմ Խաչատուրովը, նշանակվելով այդ բարձր պաշտոնին, նույնպես շարունակելու է (հասկանալի է, նա հայ է, եղել է ՀՀ ԳՇ պետ, պետք է փորձի պահպանել բալանսն ու հնարավորինս չեզոքություն պահպանել ՀԱՊԿ-ի ներսում) հայկական շահերն առաջ տանել ղարաբաղյան հարցում։
ՀԱՊԿ-ում վերջնական ու ծանրակշիռ ձայնը պատկանում է ՌԴ-ին: Մոսկվան չի կարող թույլ տալ, որ ՀԱՊԿ-ն, անկախ քարտուղարի քաղաքացիությունից ու ազգությունից, վերածվի միակողմանի հայամետ կառույցի` հաշվի առնելով թյուրքախոս անդամների` Ղազախստանի, Ղրղզստանի դիրքորոշումն ու Մինսկի խմբի չխանգարելու քաղաքականությունը։

Խաչատուրովից պետք է ակնկալել ՀԱՊԿ-ՀՀ ռազմավարական կապերի խորացում, ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտը նոր մակարդակի բարձրացնելու աշխատանք (կադրերի պատրաստում, ՀԱՊԿ ակադեմիա, զորավարժությունների ակտիվացում ՀՀ տարածքում), սակայն ինչ վերաբերվում է ղարաբաղյան հարցին՝ Ադրբեջանի սադրանքներին ՀՀ-ի ուղղությամբ, Տավուշում սահմանային լարվածություն և այլն (չմոռանանք, որ Տավուշում 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն է նրա որդին` Գրիշա Խաչատուրովը), ՀԱՊԿ-ի նորանշանակ քարտուղարը պահպանելու է այն «ավանդույթը», որ թողել է Բորդյուժան, ու հաշվի առնի այն «շահերի բախումները», որոնք առկա են ՀԱՊԿ-ի անդամների միջև («ադրբեջանամետ բլոկի», ՌԴ-ի ազդեցիկ խոսքի ու ՀՀ-ին հնարավորինս օգուտ տալու բալանսի ենթատեքստում)։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artem.balasanov/posts/1327763380636071?notif_t=close_friend_activity¬if_id=1492171

դիտվել է 7568 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը