Երևան
21 / Օգոստոս / 2017

Գագիկ Մադոյանն ու Անի Ղազարյանը վաղուց ամուսնալուծվել են. Անին ամուսնացած է Մհեր Մկրտչյանի հետ

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի և դերասանուհի Անի Ղազարյանի դստեր ծննդյան մասին Tert.am Life–ի հրապարակումից հետո մեկնաբանությունների դաշտում շատերը հիշել էին, որ Անին ամուսնացած էր դերասան Գագիկ Մադոյանի հետ և կարծել, թե սխալմունք կա։ Շատերը չգիտեին, որ Գագիկն ու Անին վաղուց ամուսնալուծված են, Անին այժմ ամուսնացած է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ։

Այս ամենի մասին շատ չի խոսվել, քանի որ ո՛չ Անին, ո՛չ Մհերը, ո՛չ Գագիկը չեն սիրում հանրային դարձնել իրենց անձնական կյանքը։ Այնուամենայնիվ, նոր ալիք ստացած խոսակցությունները պարզաբանելու համար կապ հաստատեցինք Գագիկ Մադոյանի հետ։ Վերջինս նշեց, որ չի ցանկանում խոսել ամուսնալուծության մասին։ Պատրաստ է խոսել միայն իր գործունեության մասին։

Նշենք, որ Գագիկ Մադոյան–Անի Ղազարյան զույգը վաղուց ամուսնալուծվել է։ Անին այժմ ամուսնացած է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ։ Ի դեպ, նրանց ամուսնության մասին նյութի մեկնաբանությունների դաշտում գրառում է արել նաև դերասանուհու մտերիմ ընկերուհին` երգչուհի Անի Ամիրյանը, ով այժմ նկարահանվում է Մհեր Մկրտչյանի ֆիլմում։

«Մի փոքր սպռավչկա:) Եվ քանի որ նրանք ամուսնացած են, կարծում եմ, նորմալ է, որ երեխա ունեն։ Շնորհավորում եմ մեր քաղաքի սիրուն ընտանիքներից մեկին»,– գրել ` Անին։

Նշենք, որ Անին և Գագիկը դուստր ունեն։ Նա արդեն 6 տարեկան է։ Թեև հայկական իրականության մեջ ամուսնալուծությունից հետո զույգերը հաճախ թշնամական հարաբերություններ են ունենում, նրանց ընտանիքում պահպանվել են առողջ և լավ հարաբերությունները։ Գագիկը նկարահանվել է Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում, որտեղ իր դերակատարումն ուներ նաև Անի Ղազարյանը։

դիտվել է 65841 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը