Երևան
21 / Օգոստոս / 2017

Թուրքագետ. Թուրքիայում Սահմանադրության հանրաքվեից հետո ծայրահեղական միտումները կսաստկանան

Թուրքիայում սուր պայքար ընթացավ, եւ անհրաժեշտ է գրանցել, որ այն ավարտվեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակով: Ապրիլի 17-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Թուրքիայում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին:

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայում այս տարին բավական լարված կլինի: «Անկասկած, հանրաքվեի արդյունքները կանխատեսելի էին՝ Էրդողանի հաղթանակը սպասելի էր»,- նշեց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ Թուրքիայում ծայրահեղական միտումները կսաստկանան:

Նշենք, որ Թուրքիայում հեռավոր շրջաններում գերազանցության հաշվին ապրիլի 16-ին կայացած երկրի նախագահական կառավարման ձեւի անցման վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաջողվել է հաղթել աննշան 2 տոկոսի առավելությամբ: Միջազգային փորձագետների կարծիքով՝ սա երկրում Ռեջեփ Թայիփ Էրդողանի անսանձելի բռնատիրության հաստատմանն ուղղված հերթական քայլն է: Հանրաքվեն ընթացել է Էրդողանի քաղաքական հակառակորդների շարունակվող զանգվածային կալանավորումներով: Այսուհանդերձ, սահմանադրական բարեփոխումների հակառակորդները նույնիսկ պաշտոնական տվյալներով հաղթել են երկրի 3 խոշոր քաղքներում՝ Անկարայում, Ստամբուլում եւ Իզմիրում:

դիտվել է 1679 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը