Երևան
18 / Օգոստոս / 2017

Արցախի ազատագրված տարածքը սպասում է. Ով է լինելու առաջինը

Հայաստանի խորհրդարանի ընտրության ապրիլի 2-ի քվեարկությունից հետո մասնակիցների մի մասը բողոքում է ընտրության արդյունքից, մյուս մասը բողոքարկում, խորհրդարան անցածների մի մասը պատրաստվում է Երեւանի քաղաքապետի ընտրությանը, իսկ մյուս մասն էլ փորձում է կողմնորոշվել, թե հսկայական ցուցակներից ովքեր են մանդատ ստանալու եւ դառնալու պատգամավոր:
Իսկ այգին մնում է:
Ի՞նչ այգի, հավանաբար կհարցնեն շատերը: Շատերն այդ մասին կամ տեղյակ էլ չէին, ուշադրություն էլ չեն դարձրել, կամ հասցրել են մոռանալ:
Իսկ այգին ԻՄ ԱՅԳԻ-ն է, ծրագիր, որն իրականացվում է արցախցի երիտասարդների նախաձեռնությամբ, Արցախի կառավարության օժանդակությամբ եւ որի վերաբերյալ Հայաստանի խորհրդարանի ընտրությանը մասնակցող ուժերին քվեարկությունից մի քանի օր առաջ հիշեցրեց այն ժամանակ Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, որն արդեն հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին:
Արթուր Աղաբեկյանը խորհրդարանի ընտրության նախընտրական արշավի մեկնարկի շեմին՝ մարտի 3-ին կոչով դիմեց ընտրության մասնակից ուժերին: «Կոչ եմ անում մասնակցել Արաքսի հովտում հիմնադրվող ԻՄ ԱՅԳԻՆ ծրագրին։ Այդ ծրագիրը նախաձեռնող երիտասարդների գործը կոնկրետ է և խիստ անհրաժեշտ այսօր, քան երբևէ։ Համոզված եմ, որ քարոզարշավի ընթացքում ստիպված եք լինելու բարձրաձայնել ձեր քաղաքական կուսակցությունների տեսակետը Արցախի վերաբերյալ։ Վստահ եմ նաև, որ ձեզնից յուրաքանչյուրը, գոնե խոսքով, կողմ չէ Արցախի հարցում որևէ զիջման։ Գործով ապացուցեք ձեր խոսքերը։ Դարձեք Արաքսի հովտում գոնե մեկ ծառի սեփականատեր», դիմել էր քաղաքական ուժերին Արթուր Աղաբեկյանը:
Արցախի հարցի վերաբերյալ մոտեցումը մասնակի դարձավ նախընտրական թեմա, թեեւ այն շեշտադրել էր միայն Հայ ազգային կոնգրեսը՝ Տեր-Պետրոսյանի հայտնի մոտեցումով: Մյուս ուժերն Արցախի հարցում մոտեցման շեշտադրում չեն արել, կամ արել են այն համատեքստում, որ տարածքային փոխզիջման մասին խոսել չի կարելի, քանի Ադրբեջանը խոսում է պատերազմի լեզվով: Իսկ ի՞նչ անել հետո, երբ Ադրբեջանը սկսի չխոսել պատերազմի լեզվով, ինչպե՞ս վարվել տարածքների հետ այդ դեպքում, զիջե՞լ դրանք, թե ոչ: Այդ հարցի կոնցեպտուալ պատասխան չի տվել որեւէ ուժ:
Գուցե պատճառն այն է, այսպես ասած «դիվանագիտական անմեղության կանխավարկածից» ելնելով, որ նրանք մարտավարական քաղաքական նկատառումներով խուսանավում են կոնկրետ դիրքորոշումներ հայտնել եւ խոսել այսպես ասած մադրիդյան սկզբունքների դեմ: Թեեւ, անցնող տարիների քաղաքական զարգացումներն ու ապրիլի պատերազմը ցույց տվեցին, որ «մադրիդյան սկզբունքներից կառչելը» ավելի շատ ոչ թե «դիվանագիտական անմեղության», այլ «քաղաքական անմեղսունակության» կանխավարկած է:
Ի՞նչն էր պատճառը, որ Հայաստանի խորհրդարանի ընտրության մասնակից որեւէ քաղաքական սուբյեկտ այդպես էլ չարձագանքեց ԻՄ ԱՅԳԻՆ նախաձեռնությանը ներգրավվելու, մասնակցելու, աջակցելու կոչին: Համենայն դեպս հանրությունը չտեղակացավ որեւէ արձագանքի մասին:
Եթե չի արագանքում օրինակ ՀԱԿ-ը, դա հասկանալի է, քանի որ ՀԱԿ-ի ռազմավարությամբ եւ աշխարհընկալմամբ Արաքսի հովտում ոչ թե բերքատու ծառ ու այգի, այլ խաղաղապահներ պետք է տեղակայվեն: Ըստ այդմ, հասկանալի է, թե ինչու չէր արձագանքի ՀԱԿ-ը:
Իսկ մյու՞ս ուժերը: Նրանք չեն արձագանքել, որովհետեւ չունեին ժամանակ եւ զբաղվա՞ծ էին, թե՞ մտավախություն ունեին, որ արձագանքը կարող էր դիտվել մադրիդյան սկզբունքներին հակընդդեմ դիրքորոշում, ինչը կարող էր դուր չգալ աշխարհքաղաքական որեւէ կենտրոնի, Մինսկի խմբի որեւէ համանախագահի:
Խորհրդարանի ընտրության արշավի ընթացքում ՀԱԿ հայտնի դիրքորոշումը գործնականում դարձել էր բոլորի թիրախը եւ արժանանում էր գրեթե բոլոր մասնակիցների քննադատությանն ու ընդդիմախոսությանը:
ԻՄ ԱՅԳՈՒ վերաբերյալ կոչը պատեհ առիթ էր, որպեսզի ՀԱԿ-ին ընդդիմախոսող քաղաքական ուժերը գործնական քայլով դրսեւորեին իրենց տարբերությունը ՀԱԿ-ից եւ ընդհանրապես դրսեւորեին Արցախի հարցում խորքային եւ կոնցեպտուալ առումով լիովին նոր փիլիսոփայություն՝ ընդ որում ոչ թե պատերազմի, այլ խաղաղության փիլիսոփայություն պարունակող քաղաքական մոտեցման նախադրյալներ, կարողություն, միտվածություն:
Բանն իհարկե այգին չէ, արցախցի երիտասարդները տարբեր այլ աջակիցների օգնությամբ եւ մասնակցությամբ ծրագիրը կտանեն առաջ, ծառերը կլինեն, անմշակ հողերը կտան բերք: Քաղաքական ուժերի մասնակցությունը բերքի կամ ծառերի վիճակագրության հարց չէ, որ լուծելու էր, այլ նախաձեռնությանը տալու էր քաղաքական-ռազմավարական նշանակություն, այգին դարձնելու էր քաղաքական գործոն, անվտանգության եւ խաղաղության փաստարկ ու հիմք: Նախաձեռնությունը կարեւոր է հենց դրանով, որովհետեւ Արցախի հակամարտության երկու տասնամյակի գործընթացում հայկական կողմի ռազմավարական բացը եղել է հենց այն, որ չի տրվել եւ անգամ չի սկզբնավորվել ազատագրված տարածքների քաղաքակրթական հիմնավորումը:
Հայաստանի քաղաքական ուժերը նախընտրական արշավի ընթացքում ունեին այդ հնարավորությունը: Այն բաց է թողնվել, թեեւ ոչ ընդմիշտ: Հնարավորություն դեռ կա, հարցը ցանկությունն է եւ կամքը:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/151736

դիտվել է 58650 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը