Երևան
23 / Օգոստոս / 2017

ՀՀԿ-ում ներքին «ռազբորկաները» չեն դադարում. Իրարից ձայներ են գողացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ Հանրապետականը փորձում է «աղբը տնից չհանել», սակայն ՀՀԿ խոհանոցից լուրեր են հասնում, որ ներքին «ռազբորկաները» չեն դադարում։

Բանն այն է, որ կուսակցությանը հետաքրքրում է իր ստացած ձայների հանրագումարը, և կարևոր չէ, թե այդ ձայներն ով է բերել՝ Վահրամ Բաղդասարյա՞նը, թե՞ Դերժավի Արկադը, սակայն իրենք՝ ռեյտինգային թեկնածուները, այդպես չեն կարծում։ Գրեթե բոլոր մարզերի վարկանիշային թեկնածուների հարաբերությունները լարված են՝ նրանցից շատերը համոզված են, որ իրենց ձայները կուսակիցները գողացել են։

Այնտեղ, որտեղ ռեյտինգային մի թեկնածուն վերահսկողներ չի ունեցել, նրա քվեաթերթիկները դրվել են մյուս թեկնածուի օգտին, ով կարողացել է լեզու գտնել հանձնաժողովականների հետ։ Ըստ այդմ, դժգոհներ կան և Լոռվա մարզի, և Շիրակի, և Արագածոտնի, և հատկապես Երևանի թեկնածուների թվում։

Ըստ ՀՀԿ-ականներից ստացած տեղեկությունների, «գողացել» են անգամ Երևանում առաջադրված հարկայինի աշխատողների, ԴԱՀԿ նախկին աշխատակից Տավրոս Գևորգյանի, Կոտայքում՝ Վարդան Այվազյանի և ուրիշների ձայները»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1766 անգամ

Այս թեմայով

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը