Երևան
21 / Օգոստոս / 2017

Ինչ է կատարվում Գյումրիում. ո՞ւր է ռուս զինվորականը

Գյումրիում ապրիլի 19-ին տեղի են ունենում Ռուսաստանի 102-րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովի որոնումները, նրան փնտրում են ոստիկանությունն ու ռուսական ռազմակայանի ուժերը:

 

Լոշմանովի անհետացման մասին պաշտոնապես հայտնի է դարձել այսօր, թեև նա փաստորեն չկա ապրիլի 16-ից, երբ դուրս է եկել գնումների պատրվակով և այլևս չի վերադարձել զորամաս: Տարբեր տեղեկություններ կան, որ նա զինված է, թեև ռուսական ռազմակայանից հայտնում են, որ Լոշմանովը ռազմակայանից դուրս է եկել առանց զենքի: Այդպիսով, արդեն փաստորեն երեք օր ռազմակայանից դուրս եկած ու չվերադարձած զինծառայողին Գյումրիում սկսել են փնտրել միայն այժմ, համենայնդեպս՝ այդ մասին հրապարակավ հայտարարվում է այժմ:

 

Գյումրիում, որտեղ դեռևս «չի չորացել» Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամների արյունը, որոնց գնդակահարել էր Ռուսաստանի ռազմակայանից կրկին դուրս եկած և զենքով դուրս եկած Պերմյակովը: Պերմյակով տեսած քաղաքում ավելորդ է խոսել այն զգայունության մասին, որ կարող է լինել նմանօրինակ որևէ ռիսկի հետ հեռավոր աղերս իսկ ունեցող որևէ երևույթի նկատմամբ:

Եվ սա, դժբախտաբար, սարսափելի այդ ողբերգությամբ պայմանավորված լիովին հասկանալի մի իրավիճակ է, որը պարտավոր էին հաշվի առնել թե՛ իրավապահները, թե՛, մասնավորապես, մարդիկ, որոնք պատասխանատու են Գյումրիում ռուսական ռազմակայանի կեցության պայմանների, վերահսկողության, կարգուկանոնի և այլնի, գյումրեցիների հետ, քաղաքի ենթակառուցվածքների հետ հարաբերման հարցերում: Հատկապես այն պարագայում, երբ թե՛ Գյումրին, թե՛ Հայաստանն ընդհանրապես չստացան Պերմյակովի սարսափելի ոճրագործության առաջ բերած բոլոր հարցերի սպառիչ պատասխանները, իսկ ռուսական կողմն էլ մինչև վերջ զարմանալի և նույնիսկ մտահոգիչ համառությամբ իր «թևի տակ» պահեց ոճրագործին՝ թույլ չտալով, որ նա լիարժեք հասանելի լինի հայկական պետական արդարադատությանը:

Ահա այս պայմաններում կարելի է հասկանալ գյումրեցիների զգայունությունը ռազմակայանի զինծառայողների հետ կապված որևէ հարցում: Դա էլ իր հերթին նշանակում է, որ այդ զգայունությանը պետք է արձագանքել ոչ թե պոստֆակտում, այլ նախապես՝ էապես փոխելով ռազմակայանի զինծառայողների և ընդհանրապես կեցության կազմակերպման կարգը:

Սակայն, ինչպես երևում է հերթական աղմկոտ դրվագի առայժմ անորոշ պատկերից, իրավիճակը ռուսական ռազմակայանի շուրջ առանձնապես չի ենթարկվել փոփոխության, և թե կարգապահությանը, թե օպերատիվ իրավիճակներին կամ արտառոց իրողություններին արձագանքման մեխանիզմները չեն ենթարկվել որևէ շոշափելի փոփոխության, որոնք կարտացոլեին այն հոգեբանական երանգները, որ Պերմյակովի ոճրագործությունը թողել է քաղաքի վրա, և միաժամանակ՝ հոգեբանականից զատ, նաև կտային զուտ ընթացակարգային-օպերատիվ աշխատանքների առավել արդյունավետ և կանխարգելիչ բնույթի ուղղությամբ նոր գործիքներ ու մեխանիզմներ:

Ակնհայտ է դառնում, որ քաղված չեն կարևոր դասեր, և ռուսական ռազմակայանի առկայությունից բխող նոր ողբերգությունների, հանցագործությունների և դրանց կանխման սահմանը շարունակում է թողնված լինել ինքնահոսի:

դիտվել է 83812 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը