Երևան
21 / Օգոստոս / 2017

ՀՀԿ-ի առաջարկը Հովիկ Աբրահամյանին

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն օրերս հայտարարեց, թե ՀՀԿ-ն պատրաստվում է դասախոսության առաջարկ անել Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ՀՀԿ քաղաքական դպրոցում դասավանդելու համար: Աշոտյանը հայտարարեց, որ ակադեմիականությունը պետք է լինի քաղաքական բաժանումներից վեր եւ զերծ:
Առաջին նախագահի արձագանքը հնչեց խոսնակի մակարդակով, որը հայտարարեց, թե նախագահը գնահատում է Արմեն Աշոտյանի հումորի զգացումը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստորեն մերժեց եւ ինչ որ իմաստով նաեւ ներեց ՀՀԿ-ին, քանի որ նա կարող էր ընդունել դասախոսության հրավերն ու քարը քարի վրա չթողներ ՀՀԿ-ից, որպես քաղաքականության մեջ ապաքաղաքականության վառ դրսեւորում:
Սովորելու կոչով նախօրեին հանդես էր եկել ՀՀԿ նախկին փոխնախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ապրիլի 17-ին Կարեն Դեմիրճյանի 85-ամյակի առիթով նրա շիրիմի մոտ կազմակերպված արարողությանը մասնակցելով, Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե բոլոր քաղաքական գործիչները պետք է սովորեն Կարեն Դեմիրճյան գործչից, մարդուց, պրոֆեսիոնալից:
Հովիկ Աբրահամյանը նաեւ հայտարարել էր, թե իրեն շուտով կտեսնենք տարբեր հարթակներում: Թե հատկապես ինչ հարթակում, նա չի մանրամասնել: Հետաքրքիր է, ՀՀԿ հումորի զգացումը կբավականացնի՞ Հովիկ Աբրահամյանին էլ ՀՀԿ քաղաքական դպրոցում դասախոսության հրավիրելու համար՝ ակադեմիականությունն ամեն ինչից վեր սկզբունքին հավատարիմ:
Թե՞ ՀՀԿ-ն կկասկածի, որ Հովիկ Աբրահամյանը չունի Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հումորի զգացումը եւ հրավերը կարող է լուրջ ընդունել ու գալ դասախոսելու:
Բայց Հովիկ Աբրահամյանը կարող է լինել ՀՀԿ քաղաքական դպրոցի անգնահատելի, գրեթե անփոխարինելի դասախոսը: Ո՞վ կարող է ՀՀԿ քաղաքական դպրոցի սաներին փոխանցել հայաստանյան քաղաքականության կենսափորձը, եթե ոչ հենց Հովիկ Աբրահամյանը: Մարդ, որը հայաստանյան քաղաքականության մեջ ինքն իրեն է ստեղծել ու կերտել, քայլ առ քայլ բարձրացել գյուղական, քաղաքային, մարզային, հանրապետական նշանակության աստիճանահարթակներով: Եվ եթե Սերժ Սարգսյանը 2015 թվականին չվերացներ նախագահի ինստիտուտը, ապա որեւէ կասկած չկա, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնից հետո ոչ թե տուն, այլ նախագահի նստավայր էր գնալու:
Հովիկ Աբրահամյանի թե հաղթանակները, թե անհաջողությունները հայաստանյան իրականության պարագայում կարող են լինել իսկապես ակադեմիական ձեռնարկ բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են մուտք գործել այդ քաղաքական իրականություն կամ մտնել «մայր գետ»:
Այդպիսով նաեւ Հովիկ Աբրահամյանը մշտապես կլինի Սերժ Սարգսյանի տեսադաշտում եւ նրա գործողություններն ու քայլերը կլինեն կանխատեսելի եւ տեսանելի:

դիտվել է 69090 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը