Երևան
21 / Օգոստոս / 2017

Հեքիաթն ավարտված է. խոսքը կրկին Մխիթարյանինն է

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում վաղը «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կմրցի բելգիական «Անդերլեխտի» հետ:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Բրյուսելում կայացած առաջին մրցավեճում շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի խփած գնդակի անգլիական թիմը ոչ-ոքի՝ 1:1 էր խաղացել: Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Յունայթեդը» առանց Մխիթարյանի և ըստ էության առանց Իբրահիմովիչի, ով փոխարինման դուրս եկավ հանդիպման վերջնամասում, 2:0 հաշվով առավելության հասավ սկզբունքային մրցակից Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ:

«Դա պարզապես հեքիաթ էր: Ռեշֆորդը և Լինգարդը, կարելի է ասել, իդեալական խաղ ցուցադրեցին: 10 բալանոց համակարգով ես նրանց կտայի 9 գնահատականը»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար պաշտպան Գարի Նևիլը:

Այո, շատերն այն կարծիքի են, որ Լինգարդ-Ռեշֆորդ խաղային զույգը շատ ուժեղ է և իրական այլընտրանք է Մխիթարյան-Իբրահիմովիչ-Մարսիալ հարձակման օղակին: «Յունայթեդի» երկրպագուների և վերլուծաբանների կողմից Ռեշֆորդի և Լինգարդի նկատմամբ ինչ-որ տեղ սուբյեկտիվ վերաբերմունքը պայմանավորված է նաև նրանով, որ այս ֆուտբոլիստները տիտղոսակիր ակումբի սաներն են: Բնական է, ցանկացած թիմի ֆանատի համար հաճելի է, երբ գեղեցիկ և արդյունավետ խաղով աչքի են ընկնում սիրելի ակումբի դպրոցի ներկայացուցիչները:

Կարող է տարօրինակ հնչել, բայց եթե «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Անդերլեխտի» դեմ կրկին առջևի գծում օգտագործի Ռեշֆորդին և Լինգարդին, ամենայն հավանականությամբ՝ կտապալվի: «Չելսիի» դեմ կազմի նման փոփոխությունն անակնկալի բերեց մրցակցին: Տակտիկական առումով, սակայն, Ռեշֆորդ-Լինգարդ զույգի չեզոքացումը այս պահին այնքան էլ դժվար չէ: Այս երկու ֆուտբոլիստների գլխավոր առավելությունը արագությունն է: Խիտ պաշտպանության կամ պրեսինգի պայմաններում նրանց օգտակար գործողության գործակիցը զգալիորեն նվազում է: Նշենք նաև, որ մեկ հանդիպումը բավարար չէ կարծիք կազմելու համար խաղացողների կամ խաղային մոդելների վերաբերյալ:

Այն, որ հատկապես Մխիթարյանի և Մարսիալի համար էլ ավելի է մեծացել մրցակցությունը հիմնական կազմում մնալու համար՝ փաստ է: Այդ մրցակցությունը, սակայն, կդրսևորվի մասնավորապես հաջորդ մրցաշրջանում: Առաջիկա երկու ամիսները Մոուրինյոյի համար կլինեն վճռական: Թիմի գլխավոր նպատակը Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելն է, ինչպես նաև Անգլիայի Պրեմիեր լիգայում լավագույն քառյակում տեղ զբաղեցնելը, ինչը հնարավորություն կտա հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Այս խնդիրները չլուծելու դեպքում Մոուրինյոյի «Յունայթեդում» մնալը մեծ հարցականի տակ կդրվի:

Սրանից կարելի է եզրակացնել, որ առաջիկա կարևորագույն հանդիպումներում Մոուրինյոն, այնուամենայնիվ, ապավինելու է փորձառու և կայուն խաղ ցուցադրող հարձակողական ոճի ֆուտբոլիստներին՝ ի դեմս Մխիթարյանի և Իբրահիմովիչի: Վստահաբար կարելի է ասել, որ այս երկու ֆուտբոլիստների շնորհիվ է «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում և մոտ է կիսաեզրափակչի ուղեգրին տիրանալուն:

Այժմ փորձենք պատկերացնել «Յունայթեդի» մեկնարկային կազմը «Անդերլեխտի» դեմ: Կարծում ենք՝ հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստների բացակայության հետևանքով Մոուրինյոն կնախընտրի 4-3-3 խաղային դասավորությունը: Դարպասում կլինի Ռոմերոն, ով Եվրոպայի լիգայի խաղարկությունում բավական հաջող է խաղում: Պաշտպանության կենտրոնում Մոուրինյոն կօգտագործի Ռոխոյին և Բայիին: Պաշտպանության աջ եզրում կգործի Վալենսիան, իսկ ձախից կխաղա Շոուն: Հենակետային կիսապաշտպանի դիրքում կտեսնենք Ֆելաինիին և Էրերային: Պոգբան կխաղա կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Առջևի գծում կենտրոնական հարձակվող Իբրահիկովիչի հետ կխաղան աջից՝ Մխիթարյանը, իսկ ձախից՝ Ռեշֆորդը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:05-ին:

դիտվել է 214491 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը