Երևան
21 / Օգոստոս / 2017

VI գումարման ԱԺ-ում վեց հանձնաժողո՞վ. Ո՞ր հանձնաժողովները կկրճատվեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ 12 մշտական հանձնաժողովները կրճատելու քաղաքական որոշման մասին տեղեկացրել էինք։ Պարզվում է, որ հանձնաժողովները ոչ թե ուղղակի նվազեցվելու են մեկով կամ երկուսով, այլ գուցե նույնիսկ ուղիղ կեսով։ Չի բացառվում, որ VI գումարման 105 հոգանոց ԱԺ-ում ընդամենը վեց հանձնաժողով գործի։ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ մշտական հանձնաժողովի կազմը պետք է արտահայտի խմբակցությունների, պատգամավորական խմբերի և դրանց կազմում չընդգրկված պատգամավորների թվական հարաբերակցությունները:

Արդեն տեղեկացրել ենք, որ Եվրաինտեգրացիայի հանձնաժողովը որոշվել է միացնել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, Մարդու իրավունքների հանձնաժողովը միավորվելու է Պետաիրավական հանձնաժողովին, գյուղատնտեսական և Բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը միավորվելու է Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովին։

Կրճատման ենթակա այլ հանձնաժողովների մասին տեղեկություններ չկան։ Հայտնի է, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը որևէ հանձնաժողովի չի միավորվելու և այն գլխավորելու է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը»:

դիտվել է 1411 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը