Երևան
20 / Օգոստոս / 2017

Մոսկվայում սպանվել է հայազգի խոշոր գործարար Ալեքսանդր Բաղիրյանը

Ապրիլի 19-ին Մոսկվայում սպանվել է «Ինպրոմսերվիս» ընկերության և մոսկովյան առևտրի կենտրոններից մեկի սեփակնատեր, գործարար Ալեքսանդր Բաղիրյանը: Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», Բաղիրյանը սպանվել է իր գրասենյակի մոտ:

Տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 19-ին ժամը 21.00-ին 61-ամյա Բաղիրյանը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս է եկել բիզնես-կենտրոնից, երբ կրակոցներ են հնչել: Գործարարի ուղղությամբ արձակվել է առնվազն 5 փամփուշտ: Կրակողը Բաղիրյանի նախկին գործընկերն է եղել, որին գործարարը շուրջ 3 միլիոն դոլար պարտք է եղել: Տղամարդը եկել է Բաղիրյանի գրասենյակ, սկզբում կողմերը հանգիստ զրուցել են, նա խոստացել է վերադարձնել պարտքը: Սակայն երբ տղամարդիկ դուրս են եկել փողոց և շարժվել են իրենց ավտոմեքենաների ուղղությամբ, Բաղինյանը հրաժարվել է իր խոսքից՝ ասելով, որ չի պատրաստվում որևէ գումար վերադարձնել: Այնուհետև տղամարդը կրակ է բացել Մակարով ատրճանակից:

Բաղիրյանին հիվանդանոց են տեղափոխվել, որտեղ էլ նա մահացել է: Իրավապահները ձերբակալել են սպանությունը կատարած տղամարդուն: Նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել «Սպանության» և «Զենքի անօրինական շրջանառության» մասին հոդվածներով:

Տեղեկատվության համաձայն՝ վերջին տարիներին Բաղիրյանի բիզնես գործերը լավ չէին ընթանում, և նա հայտնվել էր պարտքերի մեջ:

դիտվել է 30902 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը