Երևան
20 / Օգոստոս / 2017

Մեր ժողովուրդը հենց զինվորներն են. պետք է բոլորին պատրաստել պատերազմի

«Ազգ-բանակ» կարգախոսը շատ կարևոր կարգախոս է: Հայաստանն այսօր գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակման մեջ և այդ երկրների զինված ուժերից պիտի պատրաստ լինի պաշտպանվել ազգովի, պետք է բոլորին պատրաստել պատերազմի, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ խոսելով Երևանում մեկնարկած «Ազգ-բանակ-2017» համաժողովի մասին:

«Կարծում եմ՝ «ազգ-բանակը» շատ կարևոր կարգախոս է, և երկրի նախագահը, պաշտպանության նոր նախարարը խելացի են վարվում՝ այդ կարգախոսը կյանքի կոչելով: Մենք պիտի կուտակենք մոբիլիզացիոն ռեզերվներ՝ տեխնիկա, սպառազինություն, սնունդ, և այդ ամենը պետք է պատրաստ պահվի խաղաղ վիճակից ռազմական վիճակի անցնելու համար»,- հայտարարեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Խոսելով «ազգ-բանակ» կոնցեպտի ժամանակակից կիրառության մասին՝ Տեր-Գրիգորյանցը նշեց, որ այսօր այդ մոդելը կիրառվում է, օրինակ, Իսրայելում: Իսկ ահա մերձավորարևելյան մյուս երկրում՝ Սիրիայում, ժողովուրդը պատրաստ չէր պատերազմի, պատրաստ չէր դառնալու ազգ-բանակ,- ասում է անվանի գեներալը,- դրա համար էլ Սիրիան ավերեցին, քանդեցին, ճզմեցին:

«Մեր ժողովուրդը հենց զինվորներն են: Նրանք ցանկացած պահի պետք է պատրաստ լինեն մարտի մեջ մտնելու: Մենք պետք է զբաղվենք նրանց հետ, որ անիմաստ չզոհվենք: Իսկ այդ պարագայում հարկավոր է սկզբնական զինվորական պատրաստություն, մոբիլիզացիոն պատրաստություն: Պետք է բոլորին պատրաստել պատերազմի: Պետք է ուսումնասիրել հակագազը, ինքնաձիգը, սողալով գնալը, ջոկը, դասակը, վաշտը: Իսկ ի՞նչ էիք ուզում: Այլ տարբերակ չկա, եթե ուզում եք պաշտպանել ձեր հայրենիքը, ձեր տունը, ինքներդ ձեզ: Իսկ դրանք թուրքեր են, նրանք ոչ ոքի չեն խնայում: Ահա և ամբողջ ազգը: Պաշտպանվեք»,- ավելացրեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

դիտվել է 50488 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը