Երևան
22 / Սեպտեմբեր / 2017

Արփինե Հովհաննիսյանը ուզում է խորհրդարան գնալ. նա ավելի հեռատես է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ցանկանում է մանդատ ստանալ և գնալ նոր Ազգային ժողով: Մինչև այժմ հրապարակումներ են եղել, որ նա կարող է նշանակվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում:

Խոսվել է նաև պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա նշանակման հնարավորության մասին: Սույն պաշտոնը կարող է թափուր մնալ Հովհաննես Սահակյանի հեռանալուց հետո: Խնդիրն այն է, որ եթե Արփինե Հովհաննիսյանը նոր ձևավորվող կառավարությունում այս անգամ էլ նշանակվի արդարադատության նախարարի պաշտոնում, ապա ընդամենը մեկ տարի հետո նորից հրաժարական է տալու, քանի որ այդ ժամանակ ավարտվելու է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը:

Դրա հետ միաժամանակ ավարտվելու է կառավարության լիազորությունների ժամկետն ու այդ մարմինը վարչապետի գլխավորությամբ հրաժարական է տալու: Այդ ժամանակ արդեն հայտնի չէ՝ Արփինե Հովհաննիսյանը կրկին կվերանշանակվի՞ այդ պաշտոնում, թե՞ կմնա ձեռնունայն: Իսկ մայիսին խորհրդարան գալով, անկախ այն հանգամանքից՝ փոխնախագահ, հանձնաժողովի նախագահ կնշանակվի, թե կլինի շարքային պատգամավոր, միևնույն է, առաջիկա հինգ տարիներին նա այդ պաշտոնում կլինի»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1830 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի