Երևան
22 / Սեպտեմբեր / 2017

Ի՞նչ պորտֆելներ կստանա ՀՅԴ-ն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունում ոմանք կարծում են, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիան պետք է լինի իր ձայներին ադեկվատ․ 1 պորտֆել՝ գործադիրում, 1` ԱԺ-ում` փոխնախագահի պորտֆելը, և մի քանի մարզպետ: «Պորտֆել տվողն իրենք չեն, որ մեզ բավարարեն կամ չբավարարեն. այդ հարցերը լուծում են բոլորովին այլ մարդիկ, բոլորովին այլ ձևաչափով։ Սպասեք՝ կհամոզվեք, որ ՀՀԿ-ՀՅԴ անժամկետ հուշագիրը գործում է և գործում է շատ ակտիվ»,- ասաց մեր ՀՅԴ-ական զրուցակիցը:

Ի դեպ, հարցականի տակ է նաև ՀՀԿ-ԲՀԿ-ի «կոալիցիան»` առանձին վերցրած սպորտի և երիտասարդության նախարարի` Հրաչյա Ռոստոմյանի մասով: Մեր տեղեկություններով` ոչ կառավարությունում են սիրահոժար Ռոստոմյանի հարցում, ոչ էլ Ծառուկյանն է առանձնապես ոգևորված։ «Բացի ծախսից, ուրիշ ի՞նչ հարց ենք դրանով լուծում»,- նեղ միջավայրում ասել է նա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

դիտվել է 5999 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի