Երևան
20 / Օգոստոս / 2017

Վիգեն Սարգսյանը՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մասին

Մինչ 2019թ. ավարտը պետք է ամբողջությամբ լուծվի զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանավորման խնդիրը: Այս և այլ հարցերի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը:

Վերջինս հատուկ ընգծեց, որ շպետք է բոլոր ջանքերը ներդրվեն զոհված ազատամարտիկների ընտանիքների համար բնակարանային խնդիրը կարգավորելու գործում:

«Մեծ աշխատանք կա անելու, որովհետև երկար տարիներ կատարվել է հերթագրում, բայց ցուցակների որակը դժվար է գնահատել, հիմա զուգահեռ պետք է և՛ ցուցակների հետ կապված աշխատանքն անենք, և՛ ռեսուրսների բաշխում իրականացնենք»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ այդ նույն խնդիրը պետք է լուծվի նաև առաջին կարգի զինհաշմանդամների համար:

Նախարարն անդրադարձավ նաև «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին, որոնք ոչ թե պարտադրվում են, այլ առաջարկվել են հանրային քննարկման համար: Վերջինիս խոսքեվ, եթե հանրությունը որոշի, որ դրանք անհրաժեշտ չեն, ապա նախարարույթունը կփնտրի և առաջ կքաշի այլ լուծումներ:

««Ես եմ» ծրագրի նպատակը մեկն է՝ առաջնագծում ծառայողի կարգավիճակը այլ զինծառայողի կարգավիճակից տարբերակելը: Իրականում մենք հնարավորություն ենք տալիս երիտասարդներին մեկ քայլ առաջ կատարել՝ ծառայության դիմաց ստանալով փոխհատուցման բավականին մրցունակ փաթեթ»,- ասաց նախարարը:

Առաջարկված մյուս ծրագիրը՝ «Պատիվ ունեմ»-ծրագրի համաձայն՝ քաղաքացին կկարողանա ավելի օգտակար լինել զինված ուժերին, քան շարքային զինծառայողը:

«Եթե դու ունես բարձրագույն կրթություն, գումարած դրան՝ դու ստացել ես զինվորական պատրաստություն, մեր առաջարկած ծրագրով դու կարող ես լինել տակտիկական օղակի հրամանատար՝ դասակի, վաշտի: Անվճար ժամկետային ծառայության փոխարեն անցիր վճարովի սպայական մասնագիտական աշխատանքի, վարձատրվիր քո աշխատանքի համար: Ես ասում եմ՝ տարկետումը պետք է ծառայի իր նպատակին: Մենք մի նոր հնարավորություն ենք տալիս բարձրագույն կրթությամբ զորակոչվողներին ծառայել ոչ թե որպես շարքային, այլ որպես սպա»:

Վիգեն Սարգսյանը ընգծեց, որ ծրագրերը որևէ ձևով նպատակ չունեն ավելացնել զինծառայողների թիվը, այլ պարզապես տալիս են ընտրության հնարավորություն:

դիտվել է 4347 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը