Երևան
22 / Սեպտեմբեր / 2017

«Բորուսիա»-յի ավտոբուսի վրա հարձակման կաակածանքով ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի

Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի 28-ամյա քաղաքացի Սերգեյ. Վ.-ին, ով կասկածվում է օրերս «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման մեջ:

Արտասահմանյան լրատվամիջոցները նշում, որ վերջինս ունի երկու քաղաքացիություն՝ Ռուսաստանի և Գերմանիայի: 

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջինս կարող էր նման քայլի դիմել՝ ելնելով ֆինանսական դրդապատճառներից՝ հուսալով, որ «Բորուսիա»-ի արժեթղթերի արժեքը կընկնի խաղացողների ավտոբուսի վրա հարձակման արդյունքում:

Bild-ի փոխանցմամբ՝ կասկածյալը կարող էր գործի դնել պայթուցիկը «LʼArrivée» հյուրանոցից՝ հեռակառավարմամբ: Սերգեյ. Վ.-ի վարքագիծը կասկածելի է թվացել հյուրանոցի անձնակազմին, երբ վերջինս խնդրել է փոխել իր համարը, քանի որ այն դեպի փողոցի կողմը պատուհաններ չի ունեցել: 

Նշվում է նաև, որ պայթյունից  առաջ վերջինս գնել է ակումբի՝ 78 հազար եվրոյին համարժեք արժեթղթեր:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ի երեկոյան «Բորուսիա»-յի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտակայքում երեք պայթյուններ էին գրանցվել, որի արդյունքում տուժել էին խաղացող Մարկ Բարտրը և ուղեկցող ոստիկանը: Ոստիկանությունը հայտնել էր, որ պայթյունի վայրում գտնվել էին իսլամական կարգախոսներով թռուցիկներ:

դիտվել է 1417 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի