Երևան
18 / Օգոստոս / 2017

Ստամբուլահայությունը պատրաստվում է ապրիլի 24-ի միջոցառումներին

Ստամբուլի հայ համայնքը պատրաստվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին, գրում է «Ակօսը»:

Հայտնի է, որ ապրիլի 24-ին հիշատակի արարողություն կանցկացվի Ստամբուլի «Սուլթան Ահմեթ» հրապարակում, որին կմասնակցեն հայ, հույն, ասորի, թուրք և քուրդ ակտիվիստներ, ինչպես նաև՝ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների անդամներ, Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի անդամներ, Ստամբուլում գործող հայկական հիմնադրամների ու միությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Միջոցառման մասնակիցները կքայլեն նաև դեպի Թուրքական իսլամական ստեղծագործությունների թանգարանի շենք, որը 1915թ.-ի ապրիլի 24-ին ծառայել է որպես ձերբակալված հայ մտավորականների հավաքատեղի:

դիտվել է 1385 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը